Պիրոքսեններ, մագնեզիում և երկաթ պարունակող գլխավոր ապար կազմող միներալների խումբ։

Պիրոքսեններ
Կատեգորիամիներալների խումբ
Ենթակատեգորիաինոսիլիկատներ

Անվանում խմբագրել

Անվանումը մտցրել է 1796 թվականին ֆրանսիացի հանքաբան և բյուրեղագետ Ռ․ Ժ․ Այուին (R․ J․ Hauy, 1743-1822), որի կարծիքով այդ միներալները լավայում օտար են։

Պիրոքսենները պատկանում են շղթայաձև սիլիկատների ենթախմբին։ Ընդհանուր կառուցվածքային բանաձևն է R2+2[Si2C6], որտեղ R=Ca2+, Mg2+, Fe2+, Na+ և Li+, ինչպես կանոն Al+3 կամ Fe3+ հետ միատեղ։

Կառուցվածք խմբագրել

Կառուցվածքի բյուրեղաքիմիական տիպը ներկայացված է (SiO4)4-, սիլիցիումաթթվածնային տետրաէդրների անսահման շղթաներով, որոնք կապակցվում են միմյանց թթվածնի երկու ընդհանուր ատոմների միջոցով։ Շղթայի տարրական օղակը ներկայացված է [Si2O6]4- անիոնային խմբով։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային և մոնոկլինային է։

Ռոմբային պիրոքսեններում գերակշռում են Mg2+ և Fe2+ կատիոնները, որոնք իզոմորֆ կերպով փոխարինում են միմյանց (էնստատիտհի-պերսթեն-ֆեռոսիլիտի շարք)։ Մոնոկլինային պիրոքսենները ըստ գերակշռող կատիոնների բաժանվում են.

  • հողալկալայինների Ca2+, Mg2+ և Fe2+ (դիոպսիդ-հեդենբերգիտ)
  • ալկալայինների Na+-Fe3+, Na+-Al3+, Li+-Al3+ (էգիրին, ժադեիտ, սպոդումին)։

Գույնը տատանվում է կանաչի տարբեր երանգների, կարծրությունը՝ 5-6,5-ի, խտությունը՝ 3100-3600 կգ/մ3-ի սահմաններում։ Ռոմբային պիրոքսենները գերհիմքային և հիմքային ապարների գլխավոր միներալներից են։ Մոնոկլինային պիրոքսենները տարածվում են ապարների ավելի շատ տարատեսակներում (բազալտներում, անդեզիտներում, գաբրոներում, դիորիտներում, սիենիտներում և այլ ապարներում)։ Մոնոկլինային պիրոքսենները (ավգիտները) Լուսնի թաղալաների հիմնական միներալներն են։ Սպոդումենը հումք է Li-ի կորզման համար, իսկ նրա թափանցիկ տարատեսակները դասվում են թանկարժեք քարերի շարքը։

Գրականություն խմբագրել

  • Morimoto, Nobuo. 1989. Nomenclature of Pyroxenes. Canadian Mineralogist, 27, 143—156
  • Nomenclature of pyroxenes N. Morimoto, J. Fabries, A. K. Ferguson, I. V. Ginzburg, M. Ross, F. A. Seifert, J. Zussman, K. Aoki, and G. Gottardi American Mineralogist; October 1988; v. 73; no. 9-10; p. 1123—1133

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 310