Ժադեիտ, (իսպան. piedra de jada – խիթաքար), միներալ պիրոքսենների խմբից՝ : Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սպիտակ, կանաչավուն։ Կարծրությունը՝ 6,5–7, խտությունը՝ 3300–3400 կգ/մ³: Սովորաբար սերպենտինիտներում առաջացնում է մոնոմիներալային և ալբիտ–ժադեիտային, իսկ գրաուվակներում՝ քվարց–ժադեիտային գոյացումներ։ Հանդիպում է ցածր ջերմաստիճանային մետամորֆային ապարներում։ Հայտնի են Ղազախստանի, Պամիրի, Բիրմայի հանքավայրերը։ Կիսաթանկարժեք քար է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 271