Պիտեր Շիլթոն

անգլիացի ֆուտբոլիստ

Պիտեր Լեսլի Շիլթոն (անգլ.՝ Peter Leslie Shilton, սեպտեմբերի 18, 1949(1949-09-18)[1][2], Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հայտնի անգլիացի ֆուտբոլի դարպասապահ։ Անցկացրած խաղերի թվով համարվում է Անգլիայի հավաքականի ռեկորդակիր (125 խաղ)։ Բրիտանական արքայատան օրդենի սպա։

Պիտեր Շիլթոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 18, 1949(1949-09-18)[1][2] (74 տարեկան)
Ծննդավայր՝Լեսթեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն

Պիտեր Շիլթոնը իր կարիերայում անց կացրած խաղերի քանակով համարվում է աշխարհի ռեկորդակիր (1391 խաղ), ինչպես նաև համարվում է ռեկորդակիր Անգլիայի առաջնությունում անց կացրած խաղերով (1005 խաղ)։

Կենսագրություն խմբագրել

Շիլթոնը 29 տարեկան էր, երբ նա առաջին անգամ խաղաց Անգլիայի հավաքականում։ Իսկ վերջին՝ 125-րդ խաղը, նա խաղացել է 1990 թվականին Իտալիայու կայացած աշխարհի առաջնության ժամանակ, երբ 41 տարեկան էր։ Դա նրա խաղացած 17-րդ խաղն էր աշխարհի առաջնությունների եզրափակիչնեում և համարվել է բրիտանական ֆուտբոլիստ-ռեկորդակիր։ 0 -ով վերջացրած խաղերի թվով նա իր ռեկորդը կիսում է Ֆաբիան Բարթեզի հետ՝ 10-ով։

Ազգային հավաքակազմի կազմում նա բաց է թողել ընդամենը 80 խաղ, այդ թվում 2 խաղում 3 անգամ՝ 1987 թվականին Գերմանիայի հավաքականի դեմ և 1988 թվականին Եվրոպայի առաջնության ժամանակ Նիսեռլանդների դեմ խաղում(2 անգամ էլ այն պատահել է Դյուսերֆորդում՝ Ռայնշտադիոնում)։ Նա խաղացել է նաև Անգլիական գավաթի եզրափակչում՝ Լիսթեր Սիթի ակումբում, այդ ժամանակ նա 19 տարեկան էր (այդ եզրափակչում Լիսթերը պարտոթյուն կրեց)։

Շիլթոնը մեծ հաջողությունների հասավ անցնելով Նոտինգե Ֆորեսթ ակումբ, որը այդ ժամանակ դարձավ անգլիական ր ևրոպական ֆուտբոլի առաջնորդը։ Նա շարունակում էր խաղալ, երբ 50 տարեկան էր նա իրեն հասցրել է փորձել մարզիչի դերում։

Նվաճումներ խմբագրել

  • Եվրոպական չեմպիոնների գավաթի, 1978/79 թվականների Եվրոպական չեմպիոնների գավաթի, 1979-1980|1979/80 Եվրոպական չեմպիոնների գավաթի

մրցանակակիր,

  • 1979 թվականին եղել է Եվրոպայի սուպեր գավթի մրցանակակիր,
  • 1978 թվականին՝ Անգլիայի չեմպիոն,
  • 1978, 1979 թվականին՝ Լիգայի գավաթի,
  • 1978 ըստ ՊՖԱ տարբերակի Անգլիայի լավագույն խաղացող,
  • 1990, 1982, 1986, 1990 Աշխարհի առաջնությունների մասնակից,
  • 1980 և 1988 թվականների Եվրոպայի առաջնության մասնակից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Շիլթոն» հոդվածին։