Պիպին II (Աքվիտանիայի թագավոր)

Պիպին II (Պիպին Կրտսեր, ֆր.՝ Pépin IIer, մոտ 823[1], անհայտ - ոչ վաղ քան հունիսի 25, 864, Սանլիս[1][2]), Աքվիտանիայի թագավոր։ Գահակալել է 838-852 թվականներին։ Հանդիսանում է Պիպին I Աքվիտանիայի թագավորի և Րինգարդի տղան։

Պիպին II
 
Մասնագիտություն՝ միապետ
Ծննդյան օր մոտ 823[1]
Ծննդավայր անհայտ
Վախճանի օր ոչ վաղ քան հունիսի 25, 864
Վախճանի վայր Սանլիս[1][2]
Դինաստիա Կարոլինգներ[1]
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Pepin I of Aquitaine?[1]
Մայր Ingeltrude of Madrie?[1]

Կենսագրություն

խմբագրել

838 թվականին Աքվիտանիայի թագավոր Պիպին I-ի մահից հետո թագավոր ճանաչվեց նրա տղա Պիպին II-ը։ Բայց նրա պապիկը՝ կայսր Լյուդովիկոս I Բարեպաշտը, նրան չճանաչեց թագավոր և Աքվինտիան հանձնեց իր փոքր տղային՝ Կարլին։

841 թվականին Պիպինը մասնակցում էր Ֆոնտենի մոտ կատարվող ճակատամարտում Լոթար I-ի կողմից։ Պիպին II-ը ջախջախեց Կառլոս II-ի բանակը, բայց Կառլոսի եղբայր Լյուդովիկոս II-ը այդ ժամանակ ջախջախեց Լոթարի բանակը։ Արդյունքում Պիպինը նահանջեց դեպի Աքվիտանիա։ Ըստ Վերդենյան դաշինքի՝ Աքվիտանիան գտնվում էր Կառլոս II-ի իշխանության ներքո, բայց Պիպինը հրաժարվեց ճանաչել Կառլոսին։ Բերնար Սեպտիմանցիի օգնությամբ Պիպինը շարունակեց դիմադրությունը Կառլոս II-ի դեմ։

844 թվականին Պիպինը զրկվելեց Բերնար Սեպտիմանցիի օգնությունից, քանի որ վերջինը մահապատժի էր ենթարկվել Կառլոսի կողմից։ Անելանելի վիճակում Պիպինը օգնության է կանչում նորմանների թագավոր Օսկարին։

847 թվականին թագավոր Օսկարը իր կառավարության ներքո է վերցնում Բորդո քաղաքը, ինչը դժգոհություն առաջացրեց աքվիտանցիների մոտ։ 848 թվականին արդյունքում աքվիտանցիները չկանգնեցին Պիպին II-ի կողքին և օգնության կանչեցին Կառլոս II-ին։ Հունիսի 6-ին Կառլոսը Օռլեանում թագադրվեց որպես Աքվիտանիայի թագավոր։

Պիպինը շարունակում է պատերազմը Կառլոս II-ի դեմ մինչև 852 թվականի սեպտեմբեր, երբ նրան գերի վերցրեց Սանշե II-ը, որը Պիպինին փոխանցեց Կառլոսին։ Դրա դիմաց Կառլոսը Սանշեին տվեց Գասկոնի դուքս պաշտոնը, իսկ Պիպինին գցեցին բանտ Սուասոնում։

Սակայն աքվիտացիները դուրս եկան Կառլոս Պաղատի դեմ՝ օգնության կանչելով Լյուդովիկոս II-ին, ով Աքվիտանիան կառավարելու համար այնտեղ ուղարկեց իր տղա Լյուդովիկոս III-ին։ Հետագայում Պիպին II-ը կարողացավ փախչել բանտից։ 854 թվականին նա իր կողքին հավաքեց աքվինտացիներին և կարողացավ դուրս քշել Լյուդովիկոսին։ Որպես պատասխան 855 թվականին Կառլոսը Աքվիտայի թագավոր թագադրեց իր փոքրահասակ տղային, որին անվանում էին Կառլոս Փոքրիկ։

Գրականություն

խմբագրել
  • Тейс Л.: Наследие Каролингов
  • Pierre Riché. Les Carolingiens, une famille qui fit l’Europe. — 1983
  • Jean-Charles Volkmann. Bien Connaître les généalogies des rois de France. — ISBN 2-87747-208-6
  • Michel Mourre. Le petit Mourre. Dictionnaire d’Histoire universelle. — ISBN 978-2-04-732194-2

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 281—283. — ISBN 978-2-9501509-3-6
  2. 2,0 2,1 2,2 http://www.britannica.com/EBchecked/topic/450765/Pippin-II

Արտաքին հղումներ

խմբագրել