Իշխան Դմիտրի Միխայլովիչ Գոլիցին (ռուս.՝ Дмитрий Михайлович Голицын, հուլիսի 3 (13), 1665, Մոսկվա, Ռուսական թագավորություն - ապրիլի 25, 1737(1737-04-25), Shlisselburg, Saint Petersburg Province, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս պետական գործիչ, Պետրոս I աջակիցը, գաղտնի խորհրդական, Պետրոս I մահից հետո եղել է Գերագույն գաղտնի խորհրդի անդամ։ Պետրոս II կայսր մահից հետո դարձել է Գերագույն գաղտնի խորհրդի առաջատարներից մեկը և ոգևորել է Ռուսաստանում սահմանադրական միապետության առաջին փորձերը հաստատելու համար։

Դմիտրի Գոլիցին
 
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և արվեստի կոլեկցիոներ
Ծննդյան օր հուլիսի 3 (13), 1665
Ծննդավայր Մոսկվա, Ռուսական թագավորություն
Վախճանի օր ապրիլի 25, 1737(1737-04-25) (71 տարեկան)
Վախճանի վայր Shlisselburg, Saint Petersburg Province, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն
Դինաստիա Galitzine?
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն
Հայր Mikhail Golitsyn?
Մայր Praskovya Kaftyreva?
Ամուսին Anna Odoyevskaya?
Զավակներ Sergey Golitsyn? և Aleksey Golitsyn?
 
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան և Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան

Կազմել է «Կոնդիցիա», որը կոչված էր սահմանափակել կայսրուհի Աննա Յոհանովնայի իշխանությունը։

Կենսագրություն խմբագրել

Պալատական սեղանապետ Միխայիլ Անդրեևիչ Գոլիցինի և Պրասկովյա Նիկիտիչնայի որդին։

Պետրոս I օրոք խմբագրել

 
Մարկո Մարտինովիչը սովորեցնում է ռուս ազնվականներին

1686 թվականին դարձավ Պետրոս Ալեքսեյևիչի սեղանապետը։ 1694—1697 թվականներին կապիտանի կոչումով ծառայել է Պրեոբրաժենի գնդում, մասնակցել է Ազովի արշավներին, այնուհետև Իտալիայում սովորել է ռազմական գիտություն Մարկ Մատինովիչի մոտ[1]։ 1701—1704 թվականներին եղել է Կոստանդնուպոլիսի դեսպան, իսկ ավելի ուշ մասնակցել է Հյուսիսային պատերազմին։

1707 թվականին եղել է Բելոգորոդի զորապետը[2]), իսկ 1711 թվականից՝ Կիևի նահանգապետ[3]։ 1718 թվականից եղել է Կամեր-կոլեգիայի և Սենատի անդամ, զբաղվում էր ֆինանսական հարցերով։ Վայելում էր Պետրոս I վստահությունը, որը հաճախ դիմում էր նրան տարբեր խնդրանքներով (օրինակ, տարբեր գրքերի թարգմանությունների մասին)։ Այնուամենայնիվ, 1723 թվականին Գոլիցինը Շաֆիրովի գործի հետ կապված ձերբակալվեց, սակայն կայսրուհու միջնորդությամբ նրան ներում է շնորհվում։

 Եկատերինա I և Պետրոս II օրոք խմբագրել

Պետրոս I մահից հետո Գոլիցինը աջակցում էր նրա թոռան՝ Պետրոս II Ալեքսեյևիչի վարչության կուսակցության կողմնակիցների կառավարությունը, սակայն Սակայն համաձայնվել է Եկատերինա I գահակալմանը, 1726 թվականին մասնակցել է ռուս-ավստրիական միության բանակցությունների կնքմանը, 1727 թվականի հունվարի 1-ից կայսրուհուց ստանում է Սուրբ Անդրեաս առաքյալի և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան։ Կայսր Պետրոս II իշխանին նշանակել է կոմերց-կոլեգիայի ղեկավար։ Դմիտրի Գոլիցինը չեղյալ հայտարարեց մի շարք պետական մենաշնորհներ և նվազեցրեց սակագները։ Այդ ժամանակ էլ Գերագույն գաղտնի խորհուրդ է մտցնում իր եղբորը Միխայիլին, ով դարձավ Ռազմական կոլեգիայի ղեկավար։

1730 թվականին առաջարկում է  գահին հրավիրել  Աննա Յոհանովնային, սահմանափակելով նրա իշխանությունը։

Ավելի ուշ  իշխանը մշակեց սահմանադրության նոր նախագիծ, որի համաձայն բացարձակ միապետությունը  որպես այդպիսին Ռուսաստանում սահմանափակվում է ընդմիշտ, և միապետի իշխանությունը կազմված էր Գաղտնի խորհրդի տասը-տասներկու  անդամներից 

Ընտանիք խմբագրել

1864 թվականին ամուսնացել է իշխան Յակով Օդոևսկու դստեր՝ իշխանուհի Աննա Յակովլևնայի հետ (մահացել է 1750 թ.):

Երեխաներ՝

  • Սերգեյ (1696—1738) ՝ Կազանի ղեկավար, դիվանագետ։
  • Ալեքսեյ (1697—1768)՝  սենատոր, հոր հետ միասին տուժել է Կանտեմիրների ժառանգության գործով։
  • Անաստասիա (1698—1747)՝  1724 թվականից Կոնստանտին Կանտեմիրի կինը (1703—47):

Նախնիներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Голицыны, русские полководцы и государственные деятели». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Должность Киевского воеводы занимал в то время сторонник Станислава Лещинского и Карла XII Юзеф Потоцкий.
  3. Петр I 6 марта 1711. Об именовании некоторых лиц губернаторами и вице-губернатором // Бумаги императора Петра I / Изданы академиком А. Бычковым. — СПб.: Типография II отделения Собственной Его Императорского Величества канцелярии, 1873. — С. 185.

Արտաքին հղումներ խմբագրել