Պիկի երկարաբեղիկ

միջատների տեսակ
Պիկի երկարաբեղիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարաբեղիկներ (Cerambycidae)
Ցեղ Phytoecia
Տեսակ Պիկի երկարաբեղիկ (P. pici)
Միջազգային անվանում
Phytoecia pici

Պիկի երկարաբեղիկ (լատին․՝ Phytoecia pici), երկարաբեղիկների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ձգված, ուռուցիկ և զուգահեռ կողքերով, սև գույնի մարմնով, 10-16 մմ երկարությամբ ոչ խոշոր չափի բզեզ է։ Ունի կարմիր ոտքեր և սևացած ծայրերով միջին ու հետին ազդրեր[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և Հայաստանում՝ Հացավան գյուղի շրջակայք (Կոտայքի մարզ), «Խորովի անտառ» պետական արգելոց և Վայք քաղաքի շրջակայք (Վայոց ձորի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են կիսաանապատներում և ֆրիգանաներում, թռչում են ցերեկը, մայիսի վերջից մինչև հունիսի կեսերը[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Հանդիպում է հազվադեպ և պատահական։

Վտանգ է հանդիսանում ԲՀՊՏ-ներից դուրս անասունների չկարգավորված արածեցման հետևանքով էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.