Պիեռ Դելադոնշամ

ֆրանսիացի դերասան

Պիեռ Դելադոնշամ (ֆր.՝ Pierre Deladonchamps, հունիսի 1, 1978(1978-06-01), Նանսի), ֆրանսիացի դերասան[1]։ 2014 թվականին «Սեզար» մրցանակի դափնեկիր՝ որպես տարվա լավագույն երիտասարդ դերասան[2]։

Պիեռ Դելադոնշամ
Ծնվել էհունիսի 1, 1978(1978-06-01) (45 տարեկան)
ԾննդավայրՆանսի
ԿրթությունՖլորան դասընթացներ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

Կենսագրություն խմբագրել

Պիեռ Դելադոնշամը ծնվել է 1978 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայի Նանսի քաղաքում։ Նրա մայրը միջնակարգ դպրոցի ուսուցչուհի էր։

Դելադոնշամն ավարտել է Մեցի Lycée Georges-de-La-Tour դպրոցը, ինչպես նաև Նանսի բիզնես-դպրոցը։ 2011 թվականին Փարիզում ավարտել է Cours Florent դերասանական կուրսերը։

Դերասանական կարիերան Դելադոնշամը սկսել է՝ նկարահանվելով հեռուստատեսային սերիալներում, բայց 2010 թվականին դստեր՝ Լեոնիի ծնվելուց հետո, որոշել է վերադառնալ Լոթարինգիա։

2013 թվականին Դելադոնշամն իր առաջին մեծ դերը խաղաց Ալեն Գիրոդիի «Անծանոթը լճափին» ֆիլմում, որի համար «Տարվա լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում նա արժանացել է Սեզար մրցանակի։

2016 թվականին գլխավոր դերով հանդես եկավ «Ժանի որդին» ֆիլմում։ 2017 թվականին կրկին գլխավոր դերով հանդես եկավ «Մեր խելագար տարիները» ֆիլմում։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Պիեռ Դելադոնշամի մրցանակներն ու նոմինացիաներ[3]
Տարի Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
Մրցանակ «Լյումեր»
2014 Խոստումնալից երիտասարդ դերասան Անծանոթը լճափին Առաջադրում
2017 Լավագույն դերասան Ժանի որդին Առաջադրում
Մրցանակ «Սեզար»[2]
2014 Ամենախոստումնալից երիտասարդ դերասան Անծանոթը լճափին Մրցանակ
2017 Լավագույն դերասան Ժանի որդին Առաջադրում
Մրցանակ CinEuphoria
2014 Լավագույն դերասան Անծանոթը լճափին Առաջադրում
Լավագույն դուետ (Քրիստոֆ Պաուի հետ) Առաջադրում
Լավագույն դերասան-հանդիսատեսի մրցանակ Մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Double récompense sur la Croisette pour un acteur nancéien». www.estrepublicain.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  2. 2,0 2,1 «César 2014 : Pierre Deladonchamps, un Inconnu du Lac meilleur espoir masculin». www.purepeople.com (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  3. Awards for Пьєр Деладоншам Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռ Դելադոնշամ» հոդվածին։