Պիեռ Բարու (ֆր.՝ Pierre Barouh, փետրվարի 19, 1934(1934-02-19)[1][2][3][…], Լևալլուա Պերե - դեկտեմբերի 28, 2016(2016-12-28)[4][2][3][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս), ֆրանսիացի դերասան, երգիչ և երաժիշտ։ Հայտնի է դարձել Un homme et une femme երգի շնորհիվ` Կլոդ Լելուշի համանուն ֆիլմից (1966 թվական), որը նա կատարել է Նիկոլ Կրուազիլի հետ միասին։ Բացի այդ, Բարուն խաղացել է այդ կինոնկարի դերերից մեկը։

Պիեռ Բարու
Pierre Barouh (cropped).jpg
Բնօրինակ անունֆր.՝ Pierre Barouh
Ի ծնե անունֆր.՝ Élie Barouh
Ծնվել էփետրվարի 19, 1934(1934-02-19)[1][2][3][…]
Լևալլուա Պերե
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Մահացել էդեկտեմբերի 28, 2016(2016-12-28)[4][2][3][…] (82 տարեկան)
Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս
Մասնագիտությունվոլեյբոլիստ, երգիչ, կոմպոզիտոր, հեղինակ-կոմպոզիտոր, կինոդերասան, երգերի հեղինակ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հեղինակ-կատարող և կինոռեժիսոր
Գործիքներվոկալ
ԱմուսինAtsuko Barouh?
Pierre Barouh Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է կտորեղենի վաճառքով զբաղվող թուրք հրեաների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը նացիստների հետապնդումից թաքնվել է Մոնտուրնե բնակավայրում։ Այդ տարիներին Բարուին մկրտել են և տվել Պիեռ անունը։ Պատերազմի ժամանակ ապրածը հետագայում հիմք է դարձել նրա À bicyclette, Des ronds dans l’eau, Les Filles du dimanche երգերի համար։

Պատերազմից հետո նա մարզական լրագրող էր և խաղում էր վոլեյբոլի ազգային թիմում։ Մի քանի ամիս անցկացրել է Պորտուգալիայում, որտեղ ուսումնասիրել է տեղի երգերը։ Պորտուգալիայում երկար ժամանակ գտնվելու ընթացքում բացահայտել է բրազիլական երաժշտությունը, հատկապես` Բոսանովան և համագործակցել է այդ ոճի կոմպոզիտորների հետ։ 1960-ականների սկզբին Բոսանովայի մասին վավերագրական ֆիլմում որպես դերասան և ռեժիսոր փորձել է իր ուժերը Բադեն Պաուել դե Ակինոյի դերում։ 1966 թվականին որպես դերասան և կոմպոզիտոր մասնակցել է Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմի ստեղծմանը։ Նիկոլ Կրուազիլի հետ նա նաև երգել է Un homme et une femme գլխավոր երգը, որի տեքստն ինքն է գրել։

Եղել է Saravah ձայնագրման լեյբլի հիմնադիրը, որի հետ հետագա տարիներին եղել է բազմաթիվ երաժշտական տաղանդների, այդ թվում` Ժակ Հիգելինի և Բրիջիթ Ֆոնտենի պրոդյուսերը։

1966-1969 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Անուկ Էմեի հետ։ 1980-ականներին ճապոնացի նկարչուհի Ացուկո Ուսիոդայի հետ ամուսնությունից հետո կես տարի ապրել է կնոջ հայրենիքում։ Նրանց դուստրը երաժիշտ Մայա Բարուխն է։ Նա նաև պարբերաբար հրապարակել է երաժշտական ձայնագրություններ, այդ թվում` երաժշտություն Ալբերվիլի ձմեռային Օլիմպիական խաղերի համար (1992)։ Որպես երգիչ մասնակցել է Դեյվիդ Մաքնիլի (1975), Դանիել Միլլի (1999) և Ժան Պիեր Մասի (2012) ձայնագրություններին։

ՖիլմագրությունԽմբագրել

Դերասան.

  • «Սիրելու քաջություն» (2005)
  • «Լինում են օրեր... Լինում են գիշերներ» (1990)
  • «Նա ամենուր տեսնում է թզուկներ» (1981)
  • «Կրիայի կղզուց փրկվածները» (1976)
  • «Տրաուլեր» (1967)
  • «Տղամարդ և կին» (1966)
  • «Մեծ ակնթարթներ» (1965)
  • «Աղջիկը և հրացանը» (1964)
  • «Դրեյֆ» (1964)
  • «Որտեղի՞ց ես դու, Ջոնի» (1963)
  • «Թունդ հարբածը» (1962)
  • «Կանգնեցրեք թմբուկները» (1961)

Կոմպոզիտոր.

  • «Դրվագ» (1998)
  • «Ամուսնալուծություն» (1979)
  • Saravah (1972)

Ռեժիսոր.

  • «Ամուսնալուծություն» (1979)
  • Saravah (1972)

Սցենարիստ.

  • «Ամուսնալուծություն» (1979)

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել