Պիեռլուիջի Գոլինի

իտալացի ֆուտբոլիստ

Պիեռլուիջի Գոլինի (իտալ.՝ Pierluigi Gollini, մարտի 18, 1995(1995-03-18)[1][2][3], Բոլոնիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։

Պիեռլուիջի Գոլինի
Pierluigi Gollini
Գոլինին Ատալանտայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 18, 1995(1995-03-18)[1][2][3] (29 տարեկան)
Ծննդավայր Բոլոնիա, Իտալիա
Հասակ 194 սմ
Քաշ 94 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 95
Պատանեկան կարիերա
2010-2012 Իտալիա Ֆիորենտինա
2012-2014 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Իտալիա Հելլաս Վերոնա 29 (0)
2016-2018 Անգլիա Աստոն Վիլլա 20 (0)
2017-2018   Իտալիա Ատալանտա 11 (0)
2018-ներկա Իտալիա Ատալանտա 37 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Իտալիա Իտալիա Մ18 7 (0)
2013-2014 Իտալիա Իտալիա Մ19 10 (0)
2015 Իտալիա Իտալիա Մ20 2 (0)
2016-2017 Իտալիա Իտալիա Մ21 3 (0)
2019-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 14-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 14-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Ֆուտբոլիստի կարիերան Գոլինին սկսել է Ֆիորենտինայում։ 2012 թվականին նա միացավ Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիային[5][6][7], որտեղ 2 տարի անցկացնելուց հետո տեղափոխվեց Վերոնա[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 24-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ջենոայի դեմ խաղում[9]։ Իր դարպասը իտալացին առաջին անգամ անառիկ պահեց 2015 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Իտալիայի գավաթի Պավիայի դեմ խաղում[10]։ Վերոնայի կազմում Գոլինին անցկացրեց 30 հանդիպում՝ բաց թողելով 49 գնդակ։

2016 թվականի հուլիսի 8-ին Գոլինին 4 տարվա պայմանագիր կնքեց Աստոն Վիլլայի հետ[11][12][13][14]։ Իր դեբյուտը Չեմպիոնշիպում նշեց օգոստոսի 7-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շեֆիլդ Ուենսդիի դեմ խաղում[15]։ Աստոն Վիլլայի կազմում Գոլինին անցկացրեց 20 հանդիպում՝ բաց թողելով 17 գնդակ և 6 խաղում պահելով իր դարպասը անառիկ[16]։

Ատալանտա խմբագրել

2017 թվականի հունվարի 13-ին Գոլինին 18 ամսվա վարձավճարով միացավ Ատալանտային[17][18][19]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 19-ին՝ Պեսկարայի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[20]։ 2018 թվականի հունիսի 9-ին Ատալանտան գնեց Գոլինիի տրանսֆերը 3.75 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց[21][22][23][24]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 9-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Հապոել Հայֆայի դեմ խաղում[25]։ 2018-19 մրցաշրջանը Գոլինին սկսեց որպես Էտրիտ Բերիշայի փոխարինող, սակայն տարվա ընթացքում դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[26], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[27][28]։ 2018-19 մրցաշրջանում Գոլինին անցկացրեց 27 հանդիպում՝ բաց թողելով 25 գնդակ ու 8 խաղում պահելով իր դարպասը անառիկ[29], և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[30][31]։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Գոլինին նշեց 2019 թվականի սեպտեմբերի 18-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով խմբային փուլի Դինամո Զագրեբի դեմ խաղում[32]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գոլինին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մայիսի 27-ին՝ Հունաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղերի համար[33][34][35][36], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[37][38]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Ջանլուիջի Դոննարումմային Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[39][40]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 14-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հելլաս Վերոնա 2014–15 Սերիա A 3 0 0 0 3 0
2015–16 26 0 1 0 27 0
Ընդհանուր 29 0 1 0 0 0 0 0 30 0
Աստոն Վիլլա 2016–17 Չեմպիոնշիպ 20 0 0 0 20 0
Ատալանտա 2016–17 Սերիա A 4 0 0 0 4 0
2017–18 7 0 1 0 0 0 8 0
2018–19 20 0 3 0 4 0 27 0
2019–20 17 0 0 0 6 0 23 0
Ընդհանուր 48 0 4 0 10 0 0 0 62 0
Կարիերայի ընդհանուր 97 0 5 0 10 0 0 0 112 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 14-ի դրությամբ

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ատալանտա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Italy - P. Gollini - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  5. «Fiorentina attack Manchester United for 'luring' teenage goalkeeper». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  6. «Fiorentina angered by Manchester United swoop for Pierluigi Gollini». The Independent (անգլերեն). 2011 թ․ հունիսի 30. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  7. «Fiorentina keeper Pierluigi Gollini excited moving to Manchester United - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  8. «Reports: Man United goalkeeper Pierluigi Gollini completes medical with Hellas Verona». www.sportskeeda.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  9. «Hellas Verona - Genoa CFC, Sep 24, 2014 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  10. «Hellas Verona - FC Pavia 1911, Dec 2, 2015 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  11. «Pierluigi Gollini: Aston Villa sign Hellas Verona goalkeeper». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  12. «Aston Villa sign Gollini from Hellas Verona». ESPN.com (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 9. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  13. «OFFICIAL: Gollini joins Aston Villa». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  14. O'Callaghan, Rory (2016 թ․ հուլիսի 8). «Aston Villa sign goalkeeper Pierluigi Gollini from Hellas Verona». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  15. «Sheffield Wednesday - Aston Villa, Aug 7, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  16. «Pierluigi Gollini | Football Stats | Atalanta | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  17. «Pierluigi Gollini: Aston Villa loan out Italian goalkeeper to Atalanta». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  18. «Gollini heads back to Italy - sportinastorm.com». SportInAStorm. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  19. «Aston Villa: Pierluigi Gollini shipped for 18 month loan». Claret Villans (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 14. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  20. «Atalanta BC - Delfino Pescara 1936, Mar 19, 2017 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  21. «Aston Villa sell goalkeeper Pierluigi Gollini as Atalanta trigger £3.75m clause». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  22. «Pierluigi Gollini: Aston Villa sell goalkeeper to Atalanta after loan spell». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  23. «Official: Atalanta make Gollini loan move permanent, the figures». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  24. «Atalanta sign outright Aston Villa goalkeeper Pierluigi Gollini - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  25. «Hapoel Haifa - Atalanta BC, Aug 9, 2018 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  26. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  27. 27,0 27,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  28. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  29. «Pierluigi Gollini | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  30. «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  31. Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  32. «GNK Dinamo Zagreb - Atalanta BC, Sep 18, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  33. «Belotti & Mirante in Italy squad | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  34. «Mancini names squad to face Greece and Bosnia Herzegovina | Get Italian Football News». www.getfootballnewsitaly.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  35. «Belotti and Mirante return to Italy squad, Gollini gets first call-up». FOX Sports Asia (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  36. «Italy Squad Announced, Mario Balotelli Snubbed». Soccer Laduma. 2019 թ․ մայիսի 28. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  37. «Greece - Italy, Jun 8, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  38. «Italy - Bosnia-Herzegovina, Jun 11, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  39. «Bosnia-Herzegovina - Italy, Nov 15, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  40. Blanchette, Rob. «Italy Continue Undefeated Euro Qualifying with Win over Bosnia and Herzegovina». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիեռլուիջի Գոլինի» հոդվածին։