Պերսևս և Անդրոմեդա (նկար, Լեյթոն)
«Պերսևս և Անդրոմեդա» (անգլ.՝ Perseus and Andromeda), բրիտանացի նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի նկարը՝ ստեղծված 1891 թվականին կտավի վրա յուղաներկով[3]։ Նույն թվականին այն ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[4]։ Կտավում պատկերված է Անդրոմեդայի մասին հին հունական դիցաբանության առասպելը[5][6]։ Լեյթոնի աշխատանքի գոթական ոճը հակադրվում է դասական սյուժեի հետ[7]։ Նկարն այժմ պահվում է Ուոքերի գեղարվեստի թանգարանի հավաքածուում[8]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրեդերիկ Լեյթոն |
տարի | 1891 |
բարձրություն | 235 սանտիմետր[1][2] |
լայնություն | 129,2 սանտիմետր |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ուոլքեր պատկերասրահ |
հավաքածու | Ուոլքեր պատկերասրահ |
հիմնական թեմա | Պերսևս և Անդրոմեդա |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
ՆկարագրությունԽմբագրել
Անդրոմեդայի մասին առասպելը պատկերված է դրամատիկ ոճով։ Ստեղծագործության կենտրոնում պատկերված է ժայռին գամված Անդրոմեդան։ Պերսևսը պատկերված է Անդրոմեդայի գլխավերևում իր թևավոր Պեգաս ձիով։ Նա բարձրից նետ է արձակում, որը դիպչում է դեպի հերոսը գլուխը վերև թեքող ծովային հրեշին։ Անդրոմեդայի գրեթե մերկ, կորացած մարմինը գտնվում է ծովային հրեշի թևի ստվերում, որը տեսողականորեն ստեղծում է անխուսափելի վտանգի տպավորություն։ Անդրոմեդայի կեռացած մարմինը հակադրվում է հրեշի անհամաչափ ու քառթավոր մարմնի հետ[6]։ Անդրոմեդայի սպիտակաթույր մարմինն ընդգծում է նրա անմեղությունը՝ ցույց տալով այդ զոհաբերության անիրավացիությունը որպես աստվածային պատիժ, որն ուղղված էր ոչ թե նրան, այլ նրա մորը։ Պեգասը և Պերսևսը լուսապսակի մեջ են, որը տեսողականորեն կապում է նրանց թագավորի՝ ժայռին գամված դստեր մարմնի հետ[6]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://artuk.org/discover/artworks/perseus-and-andromeda-97022
- ↑ https://artsandculture.google.com/asset/kgGQB4KvGibQ7g
- ↑ «Perseus and Andromeda»։ www.liverpoolmuseums.org.uk։ Վերցված է 4 April 2018
- ↑ «Lord Leighton»։ Royal Academy of Arts։ Վերցված է 13 May 2015
- ↑ «Perseus and Andromeda»։ www.google.com։ Վերցված է 8 April 2015
- ↑ 6,0 6,1 6,2 «andromeda»։ www.loggia.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-14-ին։ Վերցված է 8 April 2015
- ↑ Munich, Adrienne (1993), Andromeda's Chains: Gender and Interpretation in Victorian Literature and Art, Columbia University Press, ISBN 978-0-231-06873-4, https://books.google.com/books?id=8eSdAwAAQBAJ&pg=PA169
- ↑ «Perseus and Andromeda»։ Art UK։ Վերցված է 13 May 2015