Անդրոմեդա (դիցաբանություն)

Անդրոմեդա (հին հուն․՝ Ἀνδρομέδα), հունական դիցաբանությունում[8][9] Եթովպիայի թագավոր Կաֆեյի և Կասիոպեայի դուստրը[10]։ Մի անգամ, երբ Կասիոպեյը պարծենում էր, որ իր գեղեցկությունը անցնում է ծովահարսի գեղեցկությունից, բարկացած աստվածուհիները դիմեցին Պոսեյդոնին վրեժխնդիր լինելու խնդրանքով, և նա ուղարկեց ծովային հրեշին, որը սպառնում էր Կաֆեյի ենթակաների մահով։ Ամոնի գուշակը հայտարարեց, որ Աստվածների վրդովմունքը կմեղմանա այն ժամանակ, երբ Կաֆեյը Անդրոմեդին կզոհաբերի հրեշ և երկրի բնակիչները ստիպեցին թագավորին գնալ այդ զոհաբերությանը։ Ժայռին գամված Անդրոմեդան հանձնվեց հրեշին։ Այդ վիճակում նրան տեսնում է Պերսևսը, և նրա գեղեցկությամբ հիացած, որոշում է սպանել հրեշին, եթե նա համաձայնվի ամուսնանա նրա հետ։ Հայրը ուրախությամբ համաձայնվեց, և Պերսևսը պատվով կատարեց իր վտանգավոր սխրանքը։ Ցույց տալով Մեդուզա Գորգոնայի դեմքը սատանային, նրան վերածում է քարի։ Մեկ այլ տարբերակով ներկայացվում է, որ հրեշը սպանվել է Հերմեսի դաշույնով, որով սպանվել է Մեդուզա Գորգոնան[11]։ Ըստ Եվրիպիդեսի՝ ոչ′ հայրը, ոչ′ մայրը չկարողացան ստիպել նրան թողնել հայրենիքը և հետևել Պերսեյին[12]։ Հեղինակների մեծ մասը ասում է, որ նա դարձել է Միկենեի թագուհի և Պերսևսի համար ունեցել է մի քանի երեխա։

Անդրոմեդա
Statue of Andromeda at Melbourne Hall gardens (geograph 3211214).jpg
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռիգական
ՀայրԿեփևս[1][2][3]
ՄայրԿասիոպեա (դիցաբանություն)[1][4][5]
ԱմուսինՊերսևս
ԿողակիցPhineus?
ԶավակներԳորգոֆոնա[6], Պերսես, Էլեկտրիոն, Heleus?, Sthenelus?[7], Մեստոր, Autochthe?, Cynurus? և Ալքեոս
Andromeda Վիքիպահեստում

Անդրոմեդան արվեստումԽմբագրել

 
Ջորջո Վազարի, Պերսևս և Անդրոմեդա, 1570, Ֆլորենցիա
 
Գյուստավ Դորե, Անդրոմեդան գամված ժայռին

Անդրոմեդան Սոֆոկլեսի «Անդրոմեդա» երգիծական դրամայի, Եվրիպիդեսի ողբերգության, Ֆրինիխ կրտսեր, Լիկոֆրոնի, Լիվիոս Անդրոնիկոսի և Անտիֆանի «Անդրոմեդ» կատակերգության գործող անձն է։ Անտիկ ծաղկամանների վրա կան Պերսևսի սխրանքների բազմաթիվ պատկերներ։ Անդրոմեդայի կերպարին անդրադարձել են նաև ներկայիս նկարիչներ՝ Պյերո դի Կոզիմոն, Տիցիան, Ռուբենս դո Շասերիո, Դորեն։ Նույն լեգենդը ծառայել է Կոռնեյլի «Անդրոմեդա» դրամային (1650) և Լյուլլիյի (1682) «Պերսևս» օպերային։ Արիոստոն Պերսևսի և Անդրոմեդայի մասին սյուժեն օգտագործել է իր «Խելահեղ Ռոլանդը» պոեմում։ Լեգենդի հիման վրա նկարահանված ֆիլմերից է «Տիտանների մարտը»։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Андромеда (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 769.
  2. Кефей (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XV. — С. 35.
  3. Любкер Ф. Cepheus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 272.
  4. Кассиопа (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1895. — Т. XIVа. — С. 685.
  5. Любкер Ф. Cassiopea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 259.
  6. Любкер Ф. Perseus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1012—1014.
  7. Обнорский Н. П. Сфенел (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXII. — С. 411.
  8. Мифы народов мира. М.: 1991-92. В 2-х тт. Т. 1. С. 82
  9. Любкер Ф. Реальный словарь классических древностей. М.: 2001. В 3-х тт. Т. 1. С. 106
  10. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека II 4, 3-5
  11. Страбон. География I 2, 35. С. 43; XVI 2, 28. С. 759
  12. Гигин. Астрономия II 11

Արտաքին հղումներԽմբագրել