Պերիտո Մորենո
Պերիտո Մորենո (իսպ.՝ Perito Moreno, «գիտնական Մորենո»), սառցադաշտ Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի հարավ-արևելքում։ Տեղակայված է Լոս Գլասիրարես ազգային պարկի տարածքում։ Պերիտո Մորենոն Պատագոնիայի արգենտինյան մասի ամենահետաքրքիր զբոսաշրջային վայրերից մեկն է։ Սառցադաշտը գտնվում է Էլ-Քալաֆաթե գյուղից 78 կմ հեռավորության վրա, ուր կարելի է հասնել ինքնաթիռով։
Պերիտո Մորենո սառցադաշտ | |
---|---|
իսպ.՝ Perito Moreno | |
Տեսակ | սառցադաշտ |
Երկիր | Արգենտինա |
Վարչատարածքային միավոր | Լագո Արխենտինո և Ուլտիմա Էսպերանսա |
Աշխարհագրական տեղադրություն | Արգենտինա |
Լեռնաշղթա | Պատագոնյան Անդեր |
Բարձրությունը ծովի մակարդակից | 244 մետր |
Երկարություն | 30 կմ |
Լայնություն | 5 կմ |
Մակերես | 250 |
Պահպանման տարածք | Լոս Գլասիրարես և Bernardo O'Higgins National Park? |
Անվանված է | Francisco Moreno? և Օտտո ֆոն Բիսմարկ |
Նկարագրություն
խմբագրելՊերիտո Մորենոն զբաղեցնում է 250 կիլոմետր քառ․ տարածք, հանդիսանում է Պատագոնիայի հարավային մասի 48 սառցադաշտերից մեկը, որոնք գտնվում են Անդյան լեռներում, Արգենտինայի և Չիլիի սահմանին։ Այս սառցադաշտը աշխարհում քաղցրահամ ջրերի երրորդ խոշորագույն պահուստն է։
Սառցադաշտը կրում է հետազոտող Ֆրանցիսկո Մորենոյի անունը, ով առաջին անգամ ուսումնասիրել է այս տարածաշրջանը 19-րդ դարում։ Մորենոն կարևոր դեր է ունեցել Արգենտինայի տարածքային շահերը Չիլիի հետ սահմանային վեճում պաշտպանելու հարցում։
Պերիտո Մորենոյի լայնությունը 5 կիլոմետր է, միջին բարձրությունը` 60 մետր։ Միջին խորությունը 170 մետր է, առավելագույնը` 700 մետր։ Նրա շարժման արագությունը օրական 2 մետր է (մոտավորապես՝ 700 մետր/տարի)։ Այնուամենայնիվ, ծավալի կորուստը մոտավորապես նույնն է, հետևաբար (առանց հաշվի առնելու փոքր շեղումները), սառցադաշտը չի նահանջել և առաջ չի եկել 90 տարվա ընթացքում։
Ճեղքում
խմբագրելՊերիտո Մորենոն Պատագոնիայի երեք չնահանջող սառցադաշտերից մեկն է։ Պարբերաբար սառցադաշտը առաջանում է Լագո Արխենտինո լճի վրա, հասնում հակառակ ափին և ստեղծում է բնական պատնեշ, որը բաժանում է լիճը երկու մասի։ Առանց ջրի կորստի լճի հարավային մասում ջուրը կարող է բարձրանալ հիմնական մակարդակից մինչև 30 մետր վեր։ Այսպիսի ծավալով ջրի հսկայական ճնշումը արդյունքում կոտրում է իրեն պահող սառցե արգելքը։ Այսպիսի բեկման ցիկլը անկանոն է և կրկնում է տարբեր հաճախականությամբ՝ տարին մեկ անգամից մինչև տասնամյակը մեկ։
Սառցադաշտը առաջին անգամ ճեղքվել է 1917 թվականին՝ ողողելով հնագույն անտառը Չիլիում։ Նախավերջին ճեղքումը տեղի է ունեցել ոչ թե մարտին (երբ Հարավային կիսագնդում ավարտվում է ամռանը[1]), ինչպես սովորաբար լինում է, այլ 2008 թվականի հուլիսի 8-9-ը։ Իսկ վերջինը եղել է 2012 թվականի մարտի 2-ին։ Մինչ դա եղել է 2006, 2004, 1988, 1984, 1980, 1977, 1975, 1972, 1970, 1966, 1963, 1960, 1956, 1953, 1952, 1947, 1940, 1934 և 1917 թվականներին։ Միջին հաշվարկով սառցադաշտը ճեղքվում է ամեն 4 կամ 5 տարին մեկ, սակայն 2008 թվականին տեղի ունեցավ ենթադրյալ ժամանակից 2 տարի առաջ, և դա տեղի ունեցավ ձմռանը։
Պատկերասրահ
խմբագրել-
Սառույցը շարժվում է առաջ
-
Լճի երկու մասի միջև կա գունային տարբերություն
-
Սառցադաշտի ափին 2 շաբաթ առաջ բեկումնային է 2004 թվականը