Բացել գլխավոր ցանկը
Պերիդոտիտ Լա Պլատայի թանգարանում, Արգենտինա

Պերիդոտիտ, (ֆր.՝ peridot), պերիդոտ, ձիթակն, գերհիմնային ներժայթուք ապար՝ կազմված ձիթակն, պիրոքսեն և ուղեկցող՝ քրոմշպինելիդ կամ մագնետիտ միներալներից։ Կառուցվածքը նրբահատիկ է, գույնը՝ կանաչակապույտ, կանաչամոխրագույն կամ մոխրագույն՝ տարբեր աստիճանի սերպենտինացած։ Տարբերում են պիրոքսենային, հոռնբլենդային, պլագիոկլազային, փայլարային և նռնաքարային պերիդոտիտներ։

ՀայաստանումԽմբագրել

ՀՀ-ում տարածված են պիրոքսենային, հազվադեպ՝ պլագիոկլազային պերիդոտիտներ, որոնց առաջացրած ներդրումները մտնում են Սևանի ու Վեդու օֆիոլիթային գոտիների գաբրո-պերիդոտիտային կազմավորման մեջ։ Օգտագործվում է շինարարության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։