Պետրոս Քերեսթեջյան (1840[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվար 1907), օսմանյան լեզվաբան, լրագրող, թարգմանիչ և թուրքերեն ստուգաբանական բառարանի հեղինակը[2][3][4][5][6][7]։

Պետրոս Քերեսթեջյան
Ծնվել է1840[1]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էփետրվար 1907
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ, գրող և լրագրող

Կենսագրություն խմբագրել

Պետրոսն ունի հայկական ծագում, ծնվել է Կոստանդնուպոլսում՝ Կայսերիում ապրած ընտանիքում։ Նրա հայրը՝ Գրիգորը, անտառահատ էր, հենց այս հանգամանքով էլ տրվել է նրանց ազգանունը՝ «Քերեսթեջյան», որը անգլերենից թարգմանաբար նշանակում է փայտահատ։ Պետրոսը հաճախել է Բեսիկտասի հայկական «Սիբյան» դպրոցը։ Հետո նա տեղափոխվել է Իզմիր, որտեղ հաճախել է տեղի անգլիական դպրոցը։ Թուրքիայում ուսանելուց հետո Պետրոսը շարունակել է իր ուսումն արտասահմանում՝ Փարիզում։ Նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ սովորել է իտալերեն։ Երբ վերադառնում էր Թուրքիա, Պետրոսը դարձել է Արտաքին Հաղորդակցությունների գրասենյակի վարիչը՝ մինչև 1880 թվականը։

10 լեզուների հայ պոլիգլոտ և ֆինանսական և տնտեսական գործերի մասնագետ Պետրոս Քերեսթեջյանը հմտացրեց իր եղբորորդուն՝ Բերք Քերեսթեջյանին այս ոլորտներում։ Նա դարձավ Թերքյումանի «Ահվալ» օրաթերթի գլխավոր լրագրողը։ Հետո նա դարձավ Ֆինանսական Մինիստրության Թարգմանությունների գրասենյակի կառավարիչը՝ մինչև իր մահը՝ 1907 թվականը։

Գործունեություն խմբագրել

1891 թվականին Լոնդոնում հրատարակվել է Պետրոս Քերեսթեջյանի ֆրանսերեն «Glanures étymologiques des mots francais: d'origine inconnue ou douteuse» գիրքը։ 1900 թվականին Քերեսթեջյանը հրատարակում է թուրք-ֆրանսերեն բառարան։ Իր եղբորորդու՝ Հեյգի օգնությամբ՝ ետմահու հրատարակվում է իր՝ «Quelques matériaux pour un dictionnaire etymologique de la langue Turque»՝ 1912 թ.ին՝ Լոնդոնում և համարվում է թուրքերենի առաջին ստուգաբանական բառարանը։ 1945 թ.ին, նորից ետմահու հրատարակվում է նրա՝ «Philological and lexicographical study of 6000 words and names Armenian comparisons with 100,000 words, 900 languages, and historical and geographical data»-ն, որը համարվում է հայերենի սկզբնաղբյուրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #12167150X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Dabağyan, Levon Panos (2002). Osmanlı'da şer hareketleri ve II. Abdülhamid Hân (1. basım. ed.). İstanbul: IQ Kültürsanat Yayıncılık. ISBN 9789756618332.
  3. «Özür dilediğim Ermeniler ve 2008 için son birkaç sözcük». BirGun (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Armenian-Turkish dictionary published in Turkey». PanArmenian. 2010 թ․ մայիսի 5. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.
  5. Silvart Malhasyan, "İstanbul'da 1922 Yılında Kurulan Türk-Ermeni Teali Cemiyeti ve Faaliyetleri", İ.
  6. Akyol, Taha (2009). Ortak acı, 1915: Türkler ve Ermeniler (Turkish). Doǧan Kitap. էջ 24.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Hülagü, Metin (2007). Hoşgörü toplumunda Ermeniler: Osmanlı toplumunda birlikte yaşama sanatı: Türk Ermeni ilişkileri örneği (2. basım. ed.). [Kayseri]: Erciyes Üniversitesi. էջ 407. ISBN 9789944976107.