Պետրոս Շուժունյան

կոմպոզիտոր

Պետրոս Շուժունյան (1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ջութակահար։

Պետրոս Շուժունյան
Ծնվել է1957
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ և ջութակահար
ԿրթությունՔվեբեկի կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Պետրոս Շուժունյանը ծնվել է 1957 թվականին Լենինականում։ Նախնական երաժշտական կրթությունն ստացել է Լենինականի Քրիստափոր Կարա-Մուրզայի անվան ուսումնարանում (ջութակի դասարան)։ Տասնմեկ տարեկանում գրել է առաջին գործերը՝ ջութակի պիես և սյուիտ, որոնք կատարվել են 1975 թվականին։

1976 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա, որտեղ 1982 թվականին ավարտել է Մոնրեալի կոնսերվատորիան։ Հանդես է եկել նաև որպես դիրիժոր և խմբավար (ղեկավարել է Մոնրեալի Համազգային հայ մշակութային միության «Քնար» երգչախումբը)։

1987-1988 թվականներին եղել է Մոնրեալի միջազգային օպերային փառատոնի գեղարվեստական ղեկավարի օգնական, 1988-1990 թվականներին՝ Մոնրեալի Մետրոպոլիտեն նվագախմբի աշխատակազմի ղեկավար[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակել է բազմաժանր ստեղծագործություններ (մենանվագ, մեներգ, տրիո, կվարտետ և այլն)։ «Ախ, Թամար» սիմֆանիկ պատկերում, «Արաքս» լարային կվարտետում, «Ձեզ» պոեմում (դաշնամուր և հարվածային գործիքներ), «№ 1 մենախոսության» (ալտի համար) մեջ ակնհայտորեն դրսևորվել են հեղինակի մտածողությունն ու ճաշակը. ազգայինից սերող երաժշտական կառուցվածքները զարգացրել է նորարարական սկզբունքներով, օգտագործել պոլիֆոնիկ և հոմոֆոնիկ միջոցներ։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ գրել է «Պատարագ», որը կատարվել է Մոնրեալի Սան Բատիստ եկեղեցում[2]։

2016 թվականին Պետրոս Շուժունյանն այցելել է Հայաստան։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։