Պետրոս Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Կարապետյան (Կարապետ Զեքի, 1869[1], Կոստանդնուպոլիս - 1937[1]), հայ կրթական գործիչ, բառարանագիր։
Պետրոս Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1869[1] Կոստանդնուպոլիս |
Մահացել է | 1937[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բառարանագիր |
Ալմա մատեր | Պերպերյան վարժարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, թուրքերեն, պարսկերեն, արաբերեն և օսմաներեն |
Bedros Zeki Garabedian Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Պերպերյան վարժարանում։ Ավարտվելուց հետո նվիրվել է մանկավարժական աշխատանքի։ Երկար տարիներ պաշտոնավարել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում որպես թուրքերենի ուսուցիչ։ Սկյուտարում իր անունով բացել է Կարապետյան վարժարանը, որտեղ սովորել են բազմաթիվ աշակերտներ։ Պոլսահայ մամուլում տպագրվել է հոդվածներ։
Առանձին գրքով լույս տեսած աշխատություններից են՝ «Մեծ բառարան օսմաներէնէ հայերէն» (Կ. Պոլիս, 1912 թ., պարունակում է մոտ 50.000 բառ և արտահայտություն) եւ «Մեծ բառարան հայերէնէ օսմաներէն» (1907 թ., Կ. Պոլիս)։ 1935 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա մի այլ աշխատությունը՝ «Հնադարյան հիշատակարան Սամաթիո Ս. Գևորգ եկեղեցվո», պարունակում է փաստական հարուստ նյութ՝ Կ. Պոլսի հայ գաղութի սկզբնավորման վերաբերյալ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 100.
Արտաքին յղումներ
խմբագրել- Մեծ բառարան հայերէնէ օսմաներէն, Պետրոս Զէքի Կարապետեան։ Վ. եւ Հ. Տէր Ներսէսեան, Կ. Պոլիս, 1907։
- Մեծ բառարան օսմաներէնէ հայերէն, Պետրոս Զէքի Կարապետեան։ Տպագրութիւն Արշակ Կարօեան, Կ. Պոլիս, 1912։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրոս Կարապետյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 308)։ |