Պետրոս Բեզիրգանյան

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պետրոս Բեզիրգանյան (այլ կիրառումներ)

Պետրոս Հակոբի Բեզիրգանյան (դեկտեմբերի 15, 1916(1916-12-15), Ալաստան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն - հունիսի 15, 1994(1994-06-15), Երևան, Հայաստան), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970)։ ՀԽՍՀ Պետական մրցանակակիր (1985)։ ՀԽՍՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ (1987

Պետրոս Բեզիրգանյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1916(1916-12-15)
Ալաստան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Մահացել էհունիսի 15, 1994(1994-06-15) (77 տարեկան)
Երևան, Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

ԿենսագրությունԽմբագրել

1948 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961-1987 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1946-1994 թվականներին՝ նյութի հետ ռենտգենյան ճառագայթների կոհերենտ փոխազդեցության ֆիզիկայի հիմնախնդրի և 1978-1994 թվականներին՝ ռենտգենյան հետազոտությունների ճյուղային լաբորատորիաների գիտական ղեկավար։

ԽՍՀՄ-ում ռենտգենաինտերֆերաչափության հիմնադիրն է։ Բեզիրգանյանի ղեկավարությամբ ստեղծվել է բյուրեղների կառուցվածքային արատների ռենտգենադիֆրակցիոն տեղագրական պատկերները տեսանելի դարձնող ռենտգենահեռուստատեսային եզակի համակարգ[1][2]։

ԵրկերԽմբագրել

  • «Ռենտգենյան հետազոտությունների ֆիզիկական հիմունքները», ուսումնական ձեռնարկ, 1977

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Պետրոս Բեզիրգանյանի լուսանկարներից ԵՊՀ կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 352