Գեղամ Պետրոսյան

հայ պատմաբան
(Վերահղված է Պետրոսյան Գեղամից)

Գեղամ Հարությունի Պետրոսյան (սեպտեմբերի 1, 1950(1950-09-01), Ոսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2006): ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի գիտական խորհրդի նախագահ։

Գեղամ Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1950(1950-09-01) (73 տարեկան)
ԾննդավայրՈսկեթաս, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1974)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Կենսագրություն

խմբագրել

Գեղամ Պետրոսյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 1-ին, Ոսկեթաս գյուղում (Հայաստանի Արագածոտնի մարզ1958-1968 թվականներին սովորել է Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1977 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ասպիրանտուրա։ 1980 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, 1993-1998 թվականներին եղել է պատմության, 1998 թվականից՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2008 թվականից՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան[1]։

Աշխատանքները վերաբերում են Ուկրաինայի և Ռուսաստանի հետ Հայաստանի (1918-1920) հարաբերություններին, ինչպես նաև դիվանագիտական պատմության հարցերին։ Գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է հայ դիվանագիտության պատմության նորագույն շրջանի, հատկապես 1918 - 1920 թվականների ամենաբարդ ու վիճահարույց հարցերի գիտական մշակումն և լուսաբանումը։ Հեղինակ է մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների։ Պետրոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական ատենախոսություններ[2]։

Անդամակցություն

խմբագրել

Պարգևներ

խմբագրել
  • ՀՀ ԱԳՆ երկրորդ աստիճանի պատվո մեդալ
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ
  • ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ
  • ՀՀ ԱԳՆ հուշամեդալ
  • ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • ԵՊՀ ոսկե մեդալ
  • Հակոբ Մեղապարտի անվան հուշամեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ
  • Արցախի համալսարանի պատվավոր պրոֆեսոր
  • Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ։ (1918-1920 թվականներ), Երևանի պետական համալսարան, Երևան, Ա. հ., 2006 (համահեղինակ)։
  • Ծրագիր «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների հետ» (1918-1920 թվականներ)։ Մագիստրատուրայի «Հայոց պատմություն» մասնագիտությամբ դասընթացի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2010 (համահեղինակ)։
  • Հայաստանի Հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918-1920 թվականներ)։ Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, 2011 (համահեղինակ)։
  • Отношения Республики Армения с Россией (1918-1920 гг.. ЕГУ, Ер., Изд-во ЕГУ, 2012, 424 с.
  • Կրթություն հանուն ապագայի։ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Գրքույկ, Երևան, ԵՊՀ հրատ, 2015, 44 էջ։
  • Образование во имя мудущего. Факультет международных отношений ЕГУ, Учебник, ЕГУ изд., 2015.
  • Անդրկովկասը դիվանագիտական հորձանուտում. Հայոց անկախ պետականության կերտումը (1917 թվականի փետրվար – 1918 թվականի հունիս) | ԵՊՀ հրատ., Երևան, 2018, 268 էջ, 12 ներդիր։
  • Закавказье в дипломатических перипетиях: становление армянской независимой государственности (февраль 1917 - июнь 1918 гг.), Монография, Изд. ЕГУ, Ереван, 2019, 324 с. 12 с. илл.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. «Գեղամ Հարությունի Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Պետրոսյան» հոդվածին։