Պետրոնելա Բարկեր

նորվեգացի դերասանուհի

Պետրոնելա Բարկեր (նորվ.՝ Petronella Barker, հոկտեմբերի 29, 1965(1965-10-29)[1][2], Կոլչեստր, Միացյալ Թագավորություն), նորվեգացի դերասանուհի։

Պետրոնելա Բարկեր
նորվ.՝ Petronella Barker
Ծնվել էհոկտեմբերի 29, 1965(1965-10-29)[1][2] (58 տարեկան)
ԾննդավայրԿոլչեստր, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Պետրոնելա Բարկերը ծնվել է անգլիական Կոլչեստր քաղաքում, իսկ մանկությունը անցկացրել  Նորվեգիայում՝ Ֆրեդրիկստադ քաղաքում։ 1985 թվականից  1988 թվականները սովորել է Օսլոյի թատերական ակադեմիայում, և ապագայում դեբյուտ է ունեցել ֆիլմում, խորհրդա-նորվեգական համատեղ ժապավենի, «Քարերի վրա էլ են ծառեր աճում» (1985)։ Որից հետո իր կարիերան շարունակել է, որպես նորվեգացի  կինոդերասանուհի, նկարահանվելով նորվեգական հայտնի ֆիլմերում։

1990 թվականին Բարքերը ելույթ է ունեցել թատերական բեմում, Շեքսպիրի, «Ձմեային հեքիաթ» պիեսում, Օսլոյի թատրոններից մեկում։ Այդ ժամանակներից ի վեր նա սկսել է ելույթ ունենալ Օսլոյի թատրոնների բեմում և Նորվեգիայի ագգային թատրոնում։

2004 թվականին նկարահանվել է «Հավայ, Օսլո» ֆիլմում, իսկ 2006 թվականին՝ «Անհամապատասխան մարդ» ֆիլմում։

Ֆիլմերի ցանկը խմբագրել

  • «Քարերի վրա էլ են ծառեր աճում» (1985), Dragens fange,
  • «Քաղցրահամ ջուր» (1988), Sweetwater
  • «Կապույտ գայլեր» (1993), De blå ulvene
  • «Ֆետերլյանդ» (1994), Fatherland
  • «Վտանգավոր ջրեր» (1995), Farlig farvann
  • «Ռադիո 2» (1995—1996), Radio 2
  • «Կնուտ Համսունի առեղծվածը» (1996), Gåten Knut Hamsun
  • «Կնուտ Համսունի առեղծվածը» (1996), Gåten Knut Hamsun սերիալ
  • «Ուլե Ալեքսանդր Ֆիլիբոմ-բոմ-բոմ» (1998), Ole Aleksander Filibom-bom-bom
  • «Կախվածություն» (2000), Misunnelse
  • «7 մահացու մեղքեր» (2000), De 7 dødssyndene
  • «Չորս տոն» (2000), Fire høytider
  • «Երաժշտություն հարսանիքների և հուղարկավորությունների համար» (2002), Musikk for bryllup og begravelser
  • «Հավայ, Օսլո» (2004), Hawaii, Oslo
  • «Dreamfall: The Longest Journey» (2006)
  • «Անհամապատասխան մարդ» (2006), Den brysomme mannen
  • «Կոդավորված նամբ «Հանթեր»» (2007), Kodenavn Hunter
  • «Նամակները պատին» (2010), Varg Veum - Skriften på veggen
  • «Հարմարավետությունից դուրս» (2012), Outside Comfort
  • «Վիկտորիա․Սիրո պատմությունը» (2013), Victoria
  • «Սթրես» (2014), Stress

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել