Պետրոդվորեցի շրջան (Սանկտ Պետերբուրգ)
Պետրոդվորեցի շրջան, վարչատարածքային միավոր Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Ֆիննական ծոցի հարավային ափին, քաղաքի կենտրոնից 30 կմ հեռավորության վրա[1]։
Պետրոդվորեցի շրջան | ||
Петродворцовый район | ||
Երկիր | Ռուսաստան | |
---|---|---|
Ենթարկում | Սանկտ Պետերբուրգ | |
Համայնք | Սանկտ Պետերբուրգ | |
Ներքին բաժանում | Լոմոնոսով, Պետերգոֆ և Ստրելնա | |
Շրջանի ղեկավար | Դմիտրի Պոպով | |
Հիմնադրված է | 1938 թ. | |
Մակերես | 109[1] կմ² | |
Բնակչություն | 128156 [2] մարդ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | (+7812)422, (+7812)423, (+7812)427, (+7812)428, (+7812)450 | |
Փոստային ինդեքս | 1985xx | |
Փոստային դասիչ | 198500–198599 | |
Պաշտոնական կայք | gov.spb.ru/gov/admin/terr/reg_petrodv | |
| ||
Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 128156[2]։
Կազմ
խմբագրելՇրջանի կազմի մեջ մտնում է 3 քաղաքային կառույց՝
- Լոմոնոսով քաղաք (43 002 մարդ)
- Պետերգոֆ քաղաք (73 154 մարդ)
- Ստրելնա գյուղ (12 773 մարդ)[1]
Պատմություն
խմբագրելՊետերգոֆի շրջանը կազմավորվել է 1938 թվականի հունիսի 5-ին Պետերգոֆի քաղաքային խորհրդի՝ շրջանային խորհուրդ վերակազմավորման արդյունքում, որը անմիջապես ենթարկվում է Լենքաղխորհին։
1944 թվականի հունվարի 27-ին Պետերգոֆը վերանվանվեց Պետրոդվորեց, իսկ շրջանը՝ Պետրոդվորեցի։
1950 թվականի հունիսի 12-ին շրջանի կազմի մեջ մտան Լենինգրադի մարզի Կրասնոսելսկի շրջանի Վոլոդարսկի և Ստրելնա գյուղերը[3]։
1963 թվականի հունվարի 16-ին Վոլոդարսկի գյուղը ներառվեց Լենինգրադի քաղաքային գծի մեջ՝ Կիրովի շրջանի կազմում։
1978 թվականի ապրիլի 18-ին Լենինգրադի մարզից Պետրոդվորեցի շրջանին փոխանցվեց Լոմոնոսով քաղաքի վարչական կառավարումը։
1995 թվականին Լոմոնոսով քաղաքի տարածքում կազմավորվեց Սանկտ Պետերբուրգի ինքնուրույն Լոմոնոսովի շրջանը։
2003 թվականի դեկտեմբերի 2-ին Լոմոնոսովի շրջանի տարածքը կրկին ներառվեց Պետրոդվորեցի շրջանի կազմի մեջ։
Ինֆրակառուցվածք
խմբագրելՃանապարհների ընդհանուր երկարությունը՝ 243.9 կմ։
Շրջանում կա 12 դպրոց, 2 գիմնազիա, 14 մանկապարտեզ, 7 պոլիկլինիկա (1 գերատեսչական, 2 մեծահասակների, 2 մանկական, 2 ատամնաբուժական), 1 հիվանդանոց, 2 կինոթատրոն, 4 մանկական երաժշտական դպրոց, Պետերգոֆի պարարվեստի դպրոց, մանկական գեղարվեստական դպրոց, 9 գրադարան, Լո, ոնոսովի քաղաքային մշակույթի տուն[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Общая информация
- ↑ 2,0 2,1 Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Արխիվացված 2013-03-15 Wayback Machine: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Արխիվացված 2013-06-05 Wayback Machine
- ↑ «Справочник истории административно-территориального деления Ленинградской области». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Петродворцовый район на Портале Строящейся Недвижимости». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 11-ին.