Պետկո Տոդորով

բուլղարացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Պետկո Տոդորով (բուլղար․՝ Петко Тодоров, սեպտեմբերի 26, 1879(1879-09-26)[1], Elena, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - փետրվարի 14, 1916(1916-02-14)[1], Շատո-դ'Օ), բուլղարացի բանաստեղծ[3], արձակագիր, դրամատուրգ, մասնագիտությամբ՝ իրավաբան։

Պետկո Տոդորով
Петко Тодоров
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1879(1879-09-26)[1]
ԾննդավայրElena, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա
Մահացել էփետրվարի 14, 1916(1916-02-14)[1] (36 տարեկան)
Մահվան վայրՇատո-դ'Օ
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն[2]
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
ԿրթությունHU Berlin
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ և լրագրող
 Petko Todorov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պետկո Տոդորովը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 26-ին Ելենայում՝ ունևոր ընտանիքում։ Նրա հայրը՝ Յուրդան Տոդորովը, Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատագրման նախօրեին եղել է ամենաազդեցիկ գործիչներից մեկը, որի մեծ ճանաչում ուներ նաև Բուլղարիայի սահմաններից դուրս։ Նրա քույրը՝ Մինան, եղել է բուլղարացի բանաստեղծ Պեյո Յավորովի կինը։

Պետկո Տոդորովը միջնակարգ կրթությունը ստացել է Ֆրանսիայում, որից հետո տեղափոխվել է Շվեյցարիա և սովորել Բեռնի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Դրանից հետո սլավոն բանաստեղծը ընդունվել է Բեռլինի համալսարան և ավարտել բանասիրության բաժինը՝ գերազանց առաջադիմությամբ[3]։

1902 թվականին Պետկոն մեկնել է Չեխիա և սկսել աշխատանքային գործունեություն ծավալել Պրահայի ազգային գրադարանում։ Սոցիալիստական գաղափարախոսության ազդեցության տակ՝ 1890-ական թվականներին համագործակցել է տեղական բազմաթիվ լրատվամիջոցների հետ՝ հրատարակելով հոդվածներ, որոնք նվիրված էին սոցիալիստական հասարակարգին և քաղաքական զանազան հարցերին։

1905 թվականին Պետկո Տոդորովը հիմնադրել է Բուլղարիայի ռադիկալ-ժողովրդավարական կուսակցությունը։ Շուտով վերջինիս մոտ նկատվում են տուբերկուլոզի ախտանշաններ և վերջինս ուղևորվում է Տիրենյան ծովի Կապրի առողջարանային կղզի՝ բուժման նպատակով։ Կղզում բնակվելու տարիներին Պետկոն ծանոթանում է Մաքսիմ Գորկու հետ։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի մի քանի ռազմագործողությունների, որոնք ընթացքում ընկերացել է Լև Տրոցկու հետ։ Շուտով հիվանդության պատճառով Պետկոն ստիպված է լինում թողնել մարտի դաշտը և մեկնել Շվեյցարիա։ Չնայած երկարատև բուժումներին՝ Պետկո Տոդորովը 1916 թվականի փետրվարի 14-ին՝ 36 տարեկան հասակում մահանում է[3]։ 1921 թվականին նրա աճյունը Բեռնից տեղափոխվել է Սոֆիա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Բուլղարերեն Վիքիպեդիա (բուլղ.) — 2003.
  3. 3,0 3,1 3,2 «Тодоров // Литературная энциклопедия. Т. 11. — 1939 (текст)». feb-web.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել