Պետեֆիի խմբակ
Պետեֆիի խմբակ (հունգ.՝ Petőfi Kör), Հունգարիայի ուսանողների և երիտասարդ ինտելիգենցիայի բանավեճի ակումբ, որը գործել է կոմերիտմիության հունգարական անալոգ հանդիսացող Երիտասարդ աշխատավորների միությունում որպես քաղաքական լուսավորչական մարմին: Ստեղծվել է 1954 թվականին Հունգարիայի ազգային թանգարանի աշխատակազմի կողմից: Հիմնական կազմակերպիչը համարվում է գրող Իշվան Լակատոշը, գաղափարական առաջնորդը՝ Գեորգի Լուկաչը: Երբ ԽՍՀՄ իրադարձությունները[1] Հունգարիայում երկրի հետագա ճակատագրի մասին քննարկումների ալիք առաջացրեցին, Պետեֆիի խմբակը դարձել է ընդդիմադիր ուժերի համախմբման կենտրոն:
Խմբակը կրում է հունգարացի պոետ, դեմոկրատ ազգային հերոս Շանդոր Պետեֆիի անունը, որը զոհվել էր 1848–1849 թվականների հեղափոխության ժամանակ ցարական կազակների հետ ընդհարման ընթացքում[2]:
Պատմական զուգահեռԽմբագրել
Խմբակի անվանումը պատահական չէր ընտրված: Պատմական զուգահեռն ակնհայտ էր. երբ Հաբսբուրգների թագավորական դինաստիան պարտություն կրեց, ապա նրանց օգնության հասավ ցարական բանակը: 1953թ.-ից հետո քաղաքականապես ակտիվացած Հունգարիայում խորհրդային բանակի գտնվելը խմբակի անդամների կողմից դիտարկվում էր որպես հունգար ժողովրդի ազգային զգացմունքների վիրավորանք[3]:
ՆախադրյալներԽմբագրել
Ստալինի մահը, Բերիայի ձերբակալությունն ու գնդակահարությունը, նաև անձի պաշտամունքը թոթափող ԽՄԿԿ 20-րդ համագումարը աննախադեպ հակասական զգացմունքների ալեկոծություն առաջացրեց հասարակության լայն շերտերում: ВПТ Կենտկոմի առաջին քարտուղարը համարում էր, որ
Որևէ առանձնահատուկ անհրաժեշտություն չկար այդ հարցը [անձի պաշտամունք] հասարակական դատին ներկայացնել այդ ձևով, և Խրուշչովը քարե կացնով վիրահատեց այն դեպքում, երբ պետք էր կիրառել նրբագույն բժշկական լանցետ[3]: |
Ի սկզբանե խմբակը կրում էր հունգար լուսավորիչ Գեորգի Բեշենյեիի (հունգարերեն Bessenyei György (1747-1811)) անունը: Գաբոր Տանցոշից, Բ. Նաձից, Անդրաշ Հեգեդյուշից հետո քաղաքական անհամապատասխանության պատճառով վերանվանվեց Շանդոր Պետեֆիի անվամբ:
Բացում և հեղինակությունԽմբագրել
Պետեֆիի խմբակի առաջին նիստը տեղի է ունեցել 1955 թ. մարտի 25-ին Երիտասարդության դեմոկրատական միության Կոշութի անվան բանավեճի ակումբում (հունգար կոմերիտականներ): Պետեֆիի խմբակի բանավեճերը մեծ հեղինակություն էին վայելում: 1956 թ. հունիսի 27-ին մամուլի մասին զրույցները բարձրախոսով լսում էին մոտ 7000 մարդ: Խմբակի անդամները ակտիվորեն մասնակցել են 1956 թ. հոկտեմբերի իրադարձություններին, մասնավորապես, ռեֆորմներ առաջ քաշելով[4]:
Քաղաքական լուսավորչական գործունեությունԽմբագրել
1953 թ. Իմրե Նաձի վարչապետ դառնալուց հետո մամուլում փորձեր արվեցին գնահատել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Հունգարիայի բռնած ուղին: Շատ էր խոսվում բացթողումների մասին: Ինչ վերաբերվում է քաղաքական և ինտելեկտուալ սերուցքին, ապա այն այդ փուլում երկփեղկվել էր խորը քաղաքական հակասություններով: Այդ ժամանակ հսկայական դերակատարում են ունեցել հունգար ինտելեկտուալները՝ գրողներ, փիլիսոփաներ, լրագրողներ: Նրանք հսկայական ազդեցություն են ունեցել ԽՍՀՄ հասարակական կարծիքի վրա: Այդ առումով Պետեֆի խմբակի գործունեությունը և նրա գաղափարական առաջնորդ Գեորգի Լուկաչը առանձնահատուկ նշանակություն ունեցան:
Պետեֆի խմբակը ուսանողների և երիտասարդ ինտելիգենցիայի բանավեճի ակումբ էր, որը գործում էր կոմերիտմիության հունգարական անալոգ հանդիսացող Երիտասարդ աշխատավորների միությունում որպես քաղաքական լուսավորչական մարմին: Հենց այստեղ է բարձրացվել մամուլի ազատության հարցը: Կային նաև խմբակի նման «Յորդալմի ույշագ» («Գրական թերթ») և «Բեկե էշ սաբոշագ» («Խաղաղություն և ազատություն») թերթեր:
1956 թ. գարնան վերջում խմբակը գլխավորեց կուսակցական հակաստալինյան ընդդիմության շարքերը: Մասնակիցներից շատերը հայտարարում էին մարքսիզմի կողմնակիցներ լինելու մասին, գերակայում էր սոցիալիզմը ստալինյան «շեղումներից» մաքրելու գաղափարը: Հունգարիայի ազգային ազատագրման պայքարի կիսաապստամբ, կիսագրական Պետեֆի խմբակի[5] ղեկավար Գեորգի Լուկաչին Իմրե Նաձը ընդգրկեց նոր կառավարության կազմում: Նրա երդման արարողությունը կայացել է հոկտեմբերի 27-ին, հեղափոխության ժամանակ: Հոկտեմբերի 28-ին «Սաբադ Նեպ»ը հրապարակեց հին ռեժմի դեմ հանդես եկող հունգար երիտասարդներին ուղղված նոր նախարարի ուղերձը: Լուկաչը ընդունեց քաղաքականության ոչդեմոկրատականության դեմ դժգոհությունները, ազգային առանձնահատկություններն անտեսելը, նշեց հիմնական պահանջների արդարացիությունը, երիտասարդներին հավաստիացնում էր, որ կառավարությունը «վերջին օրերի տխուր իրադարձություններից» եզրակացություններ կանի:
ՓակումԽմբագրել
1956 թ. Հունիսի 30-ին Հունգարիայի կոմկուսի կենտկոմի լիագումար նիստում պաշտոնապես արգելվել է խմբակի աշխատանքը, իսկ դիմակայող կուսակցականները հեռացվել են կուսակցությունից:
ԳրականությունԽմբագրել
- Георгий Демидов Кружок Петефи Журнальный зал
- Венгерский октябрь «Военная Литература» Биографии
- Герасимова Г. А. Коммунистическая печать Венгрии. — М.: Изд-во Моск. ун-та, 1975.
- Костин Борис Акимович Маргелов. Венгерский октябрь «Военная Литература» Биографии
- Лукьянов Ф. Е. Смена системы в Венгрии и метаморфозы «четвертой власти» // Вестник Московского университета. Сер. 10, Журналистика. — 1995. — № 2. — С. 64-65.
- Ötven éve buktatta meg Petőfi Kör ülése Rákosit. Múlt-kor.hu, 28 июня 2006 հունգարերեն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ М.Г. Степанов Сталинская репрессивная политика в СССР (1928–1953 гг.): взгляд советской историографии
- ↑ История Венгрии, М., 1971; Контлер, Л. История Венгрии: Тысячелетие в центре Европы, М., 2002
- ↑ 3,0 3,1 Костин Борис Акимович Маргелов. Венгерский октябрь «Военная Литература» Биографии
- ↑ Кружок Петефи. Словари и энциклопедии на Академике
- ↑ Георгий Демидов Кружок Петефи Журнальный зал