Պետեր Էշտերհազի (հունգարերեն` Péter Esterházy, ապրիլի 14, 1950(1950-04-14)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն - հուլիսի 14, 2016(2016-07-14)[4][3][5][…], Բուդապեշտ, Հունգարիա[6]), հունգարացի գրող։ Համարվում է իր ժամանակաշրջանի Հունգարիայի[11][12] և Կենտրոնական Եվրոպայի[13] ամենաճանաչված գրողներից մեկը, 20-րդ դարի հունգարական գրականության առաջատարը[14], ում ստեղծագործությունը գնահատվում է որպես նշանակալի նեևդրում հետպատերազմյան գրականության մեջ[15]։

Պետեր Էշտերհազի
հունգ.՝ Esterházy Péter
Peter Esterhazy by Kubik 02.jpg
Ծնվել էապրիլի 14, 1950(1950-04-14)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
Վախճանվել էհուլիսի 14, 2016(2016-07-14)[4][3][5][…] (66 տարեկան)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիա[6]
ԳերեզմանRoman Catholic church and Esterházy Mausoleum in Nagyganna, Ganna
Գրական անունCsokonai Lili
Մասնագիտությունգրող, կոմպոզիտոր և հրապարակախոս
Լեզուհունգարերեն
ՔաղաքացիությունFlag of Hungary (1989-2003).svg Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան (1974)
Ուշագրավ աշխատանքներHarmonia Caelestis?
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Գրականության թվային ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինMargit Reén?
ԶավակներCountess Dorotta Esterhazy?[10], Count Marcel Esterhazy?[10], Countess Zsofia Esterhazy?[10] և Count Miklos Esterhazy?[10]
Изображение автографа
Commons-logo.svg Péter Esterházy Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պետերը հունգար ազնվական Մատիաշ Էշտերհազի դե Գալանտայի (1919–1998) ավագ որդին էր (հայրը պահպանել է կոմսի տիտղոսը մինչև 1947 թվականը, երբ կառավարական որոշմամբ ազնվականական բոլոր տիտղոսները վերացվեցին)[16]։ Հունգարիայում ճանաչված այդ տոհմը նորագույն ժամանակներում երկու վարչապետ է տվել այդ երկրին[17][18]։ Պետերը երեք եղբայր ուներ, որոնցից մեկն էլ ճանաչված ֆուտբոլիստ Մարտոն Էշտերհազին է (ծնվ. 1956 թ.):

Անվանի գրողը համալսարանն ավարտել է՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում։ Գրել սկսել է 1970-ական թվականներից[13]։ Իր հայրենիքի սահմաններց դուրս նա առավել հայտնի է «Երկնային դաշնություն» (Harmonia Caelestis, 2000) վեպով, որտեղ էպիկական վառ ու տպավորիչ գույներով նկարագրել է Էշտերհազիների տոհմի վերելքը ավստրոհունգարական կայսրության օրոք և ունեզրկումը կոմունիստների իշխանության ժամանակ[12][14]։ «Վերանայված հրատարակություն» կամ «Ուղղված տարբերակ» խորագիրը կրող հաջորդ վեպը «Երկնային դաշնության» վերջաբանն է կարծես և պատմում է գլխավոր հերոսի ապրումների մասին, երբ նա իմանում է, որ իր հայրը կոմունիստների օրոք եղել է նրանց գաղտնի ծառայությանը տեղեկություններ հաղորդող[13][14]; Էշտերհազիի մնացած գործերից շատերում նույնպես պատկերված է հայրենիքի կյանքը կոմունիստական վարչակարգի օրոք և հետկոմունիստական ժամանակներում[13][14]։ Իսկ նրա գրելաոճը կարելի բնորոշել որպես պոստմոդեռնիստական[13] և ամերիկացի անվանի գրող Ջոն Ափդայքի կարծիքով՝ «ոստոստուն է, ակնարկներով, ժողովրդախոսակցական ոճերով հագեցած... Կա կենդանություն, էլեկտրական լիցքերի ճայթյունալի պարպումներ։ Նախադասությունները եռանդով լի են ու կոնկրետ։ Պատկերվող մանրամասները կարծես դուրս են ցատկում հուզական երկակիության խավարից»[14]։ Ռոյթերսի հրապարակած մահախոսականում էլ նրա գրելու տեխնիկան ներկայացված է որպես «կանգի ու մեկնարկի հերթագայությունների կիրառում։ Նրա շարադրանքը կենտրոնացած է շրջադարձերի ու անակնկալների և ոչ թե ուղղագիծ պատումի վրա։ Այդ շարադրանքում անձնական փորձը համադրված է հղումների, մեջբերումների, քաղվածքների, երգիծանքի բոլոր երանգների (սարկազմից մինչև զուգարանային հումոր) հետ, երբեմն ներառելով նաև այլ հեղինակների տեքստեր»[13]։

Էշտերհազիի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան երկու տասնյակ լեզուներով[13][14]։ Նա արժանացել է գրական մի շարք մրցանակների ինչպես հայրենի Հունգարիայում (ներառյալ Կոշուտի հեղինակավոր մրցանակը[12] ), այնպես էլ մի շարք այլ երկրներում (Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Գերմանիա, Սլովենիա...):

Էշտերհազին ամուսնացած էր, ուներ չորս երեխա[12]։

2015 թվականին հայտնի դարձավ, որ նա տառապում է քաղցկեղից[19] He died on 14 July 2016.[13]:

Միջազգային պարգևներԽմբագրել

  • Արվեստների և գրականության շքանշան (Ֆրանսիա)[20]
  • Վաստակի համար շքանշան, (Ռումինիա)[21]
  • Եվրոպական գրականության համար պետական մրցանակ (Ավստրիա)[22]
  • Հերդերյան մրցանակ (Ավստրիա և Գերմանիա)[20]
  • Վիլենսիա մրցանակ (Սլովենիա)[23]
  • Գերմանական գրավաճառների Խաղաղության մրցանակ[24]
  • Angelus մրցանակ (Լեհաստան)[25][26]
  • Premio Mondello (it), (Իտալիա)[27]
  • International Masi Grosso d'Oro Veneziano Prize (Իտալիա)[28]

ԱնդամակցությունԽմբագրել

  • Deutsche Akademie für Sprache und Dichtung (Դարմշտադ)[29]
  • Արվեստի ակադեմիա (Բեռլին)[30]
  • Սեչենիի անվան գրական-գեղարվեստական ակադեմիա
  • Académie Européenne des Sciences, des Arts et des Lettre

ԳրականությունԽմբագրել

  • Obituary published in Die Welt (in German)
  • Tötösy de Zepetnek, Steven (斯蒂文·托托西演). 文学研究的合法化: 一种新实用主义 ·整体化和经主 义文学与文化研究方法 (Legitimizing the Study of Literature: A New Pragmatism and the Systemic Approach to Literature and Culture). Trans. Ma Jui-ch'i (马瑞琪翻). Beijing: Peking University Press, 1997. 111-34.
  • Tötösy de Zepetnek, Steven. "Cultures, Peripheralities, and Comparative Literature." Comparative Literature: Theory, Method, Application. By Steven Tötösy de Zepetnek. Amsterdam: Rodopi, 1998. 121-75.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 http://nol.hu/kultura/elhunyt-esterhazy-peter-1623703
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 https://www.svoboda.org/a/27895545.html
  7. http://kulter.hu/2016/01/az-alfold-dij/
  8. https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/2000-2009/peter-esterhazy
  9. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 Lundy D. R. The Peerage
  11. Kellan Cummings (August 2008)։ «An Interview with Péter Esterházy»։ Words Without Borders։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին։ Վերցված է հուլիսի 15, 2016 
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Hungarian Writer Peter Esterhazy Dies at 66»։ The New York Times։ հուլիսի 14, 2016։ Վերցված է հուլիսի 16, 2016 (չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Sandor Peto, Marton Dunai (հուլիսի 14, 2016)։ «Writer Esterhazy, postmodern chronicler of Hungary, dies at 66»։ Reuters։ Վերցված է հուլիսի 15, 2016 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 «Renowned Hungarian author Peter Esterhazy dies at 66»։ The Daily Sabah։ հուլիսի 14, 2016։ Վերցված է հուլիսի 16, 2016 
  15. «Péter Esterházy at the PEN World Voices Festival»։ Hungarian Literature Online։ դեկտեմբերի 5, 2008։ Վերցված է հուլիսի 15, 2016։ «Péter Esterházy, whom Salman Rushdie introduced as ”one of the most significant writers of world literature today”, was a special guest at the PEN World Voices Festival in New York between 29 April and 2 May.» 
  16. The Statute IV of 1947, which is still in force in Hungary, declares the abolition of hereditary noble ranks and related styles and titles, also putting a ban on their use.
  17. Gudenus, János József (1990)։ A magyarországi főnemesség XX. századi genealógiája A–J։ Budapest: Natura։ էջեր 352–380։ ISBN 963-234-313-1 
  18. Gudenus, János József (1993)։ A magyarországi főnemesség XX. századi genealógiája K–O։ Budapest: Tellér։ էջեր 29–40։ ISBN 963-817-800-0 
  19. Marton Dunai (հոկտեմբերի 2, 2015)։ «Hungarian author Peter Esterhazy has pancreatic cancer: magazine»։ Reuters։ Վերցված է հուլիսի 15, 2016 
  20. 20,0 20,1 «ADDIO PETER ESTERHAZY. SUA L'"ARMONIA CELESTE"»։ Rai News։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  21. «Péter Esterházy distins cu Ordinul Meritul Cultural în grad de Comandor, Categoria A “Literatură”»։ Agenţide Carte։ 2010։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  22. «Österreichischer Staatspreis für Europäische Literatur»։ Österreichischer Staatspreis für Europäische Literatur։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-07-ին։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  23. «Vilenica International Literary Awards»։ culture.si։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-24-ին։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  24. «The Peace Prize of the German Book Trade»։ The Peace Prize of the German Book Trade։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-08-ին։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  25. «Angelus 2008»։ Angelus Central European Literature Award։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  26. «PÉTER ESTERHÁZY WINS THE ANGELUS AWARD»։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-23-ին։ Վերցված է 2017-12-26 
  27. «MELANIA MAZZUCCO ‘CONVERSA’ CON PETER ESTERHÁZY»։ Premio Mondello։ մայիսի 16, 2013։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  28. «Masi Foundation, Roll of Honour of Masi Prize Winners»։ Masi Foundation։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  29. «MITGLIEDER»։ Deutsche Akademie für Sprache und Dichtung։ Վերցված է հուլիսի 17, 2016 
  30. «Literatur – Mitglieder»։ Academy of Arts, Berlin։ Վերցված է հուլիսի 17, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել