Պեռլիտաբետոն, թեթև բետոնի տարատեսակ, որտեղ որպես լցանյութ օգտագործված են փքված պեուիտը կամ նման հրաբխային ապարները (օբսիդիան, վիտրոֆիր և այլն)։ Պեռլիտաբետոնի համար որպես կապակցանյութ ծառայում են ցեմենտը (հիմնականում), կիրը, շինարարական գիպսը, սինթետիկ խեժերը են։ Տարբերում են ջերմամեկուսիչ (ծավալային զանգվածը՝ 250—500 կգ/մ³, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,07—0,13 վտ/(մK)) և կոնստրուկտիվ-ջերմամեկուսիչ պեռլիտաբետոն, ծավալային զանգվածը, 600— կգ/մ³, ամրությունը՝ 3,5-10 Մն/մ³, ջերմահաղորդականության գործակիցը՝ 0,15—0,33 վտ/(մK)։ Վերջինս օգտագործվում է, հիմնականում, շենքերի հավաքովի պատող կոնստրուկցիաների պատրաստման համար։ Առավեք թեթե պեռլիտաբետոննեոը ստանում են սինթետիկ խեժերի օգտագործմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 235