Ազգային պարկ Պենջարի[3] (ֆր.՝ Parc national de la Pendjari), բուսաբանական արգելոց Բենինի տարածքում։

Պենջարի
Parc national de la Pendjari
Տեսակազգային պարկ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց
Մասն էW-Arly-Pendjari Complex?
Երկիր Բենին[1]
ՎարչատարածքAtakora Department?
ՏեղագրությունԲենին
Հիմնվել է1961
Մակերես2755
ԲԾՄ198 մետր[2]
ԱնդամակցությունՄարդը և կենսոլորտը
Պենջարի (ազգային պարկ)ը գտնվում է Բենինում
Պենջարի (ազգային պարկ)
Պենջարի (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Պենջարի (ազգային պարկ)

Պենջարի արգելոցը հիմնադրվել է 1954 թվականին, իսկ 1961 թվականին ստացել է Ազգային պարկի կարգավիճակ, 1986 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է որպես կենսոլորտային արգելոց։ Գտնվում է Բենինի հյուսիս-հարավային մասում, Ատակորա լեռների և Բուրկինա-Ֆասո միջև, Պենջարի գետի ավազանում, ծովի մակարդակից 100-500 մետր բարձրության վրա։ Նրա հարևանությամբ են գտնվում Արլի ազգային պարկը, ֆր.՝ Réserve partielle de Pama արգելոցը, նաև ֆր.՝ "W" du Niger արգելոցը։

Պենջարի ազգային պարկն ունի 2755 քառ. կմ մակերես։ Բնական լանդշաֆտն անտառապատ սավաննա է, ճահճացած և խոտածածկ մարգագետիններ։ Տարեկան տեղումների քանակը 1000 մմ է։ Արգելոցի հպարտությունն են հանդիսանում այստեղ պահպանվող հեպարդները։ Բացի այդ արգելոցում կարելի է տեսնել առյուծներ, փղեր, լեոպարդներ, գետաձիեր, կոկորդիլոսներ, պիթոններ, ջրային այծեր և տարբեր տեսակի այծքաղներ։

Ամեն տարի Պենջարի ազգային պարկ են այցելում մինչև 6000 զբոսաշրջիկներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենջարի (ազգային պարկ)» հոդվածին։