Բացել գլխավոր ցանկը

Ատակորա, լեռնաշղթա Արևմտյան Աֆրիկայի տարածքում:

Կաղապար:PAGENAMEBASEԱտակորա
Mont agou.png
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրԲենին
ՆյութԱվազաքար
Բարձրություն (ԲԾՄ)709 մետր
Մեծագույն գագաթMount Agou?

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Ատակորայի լեռները ձգվում են հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք, Գանայում հյուսիսային Ակրայի տարածքից և ավելի հեռու, Տոգոյից մինչև Բենինի և Բուրկինա Ֆասոյի սահմանի միջով: Լեռների միջին բարձրությունը ծովի մակարդակից 600մ է: Ատակորայի շրջանը առանձնանում է տեղումների մեծ քանակով և սահման է կազմում աշխարհագրական և կլիմայական գոտիների միջև:

Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Ագու լեռն է (986մ), Տոգոյի բարձրագույն գագաթն է: Ատակարա լեռնաշղթային են պատկանում նաև Աֆաջատո լեռները (885մ), Գանայի ամենաբարձր գագաթը և Սոկբարոն (658մ), Բենինի ամենաբարձր գագաթը: Ատակորայի հյուսիս-արևելքում են գտնվում Պենջարի և Վոլտա գետերի ակունքները:

Ատակորայի լեռների հիմնական երկրաբանական նյութերն են հանդիսանում թերթաքարերը, ավազաքարերը և կվարցիտները: Լեռնային մեղմ կլիման բարենպաստ միջավայր է ստեղծում գյուղատնտեսության համար: Լեռների բնակչությունը մեծ չէ, նրանք աճեցնում են եգիպտացորեն, ընկույզ, բամբակ և այլն:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել