Պելեշ դղյակ (Castelul Peleş), գտնվում է Ռումինիայի Սինայա քաղաքից ոչ հեռու, գեղատեսիլ Կարպատ վայրում, Տրանսիլվանիան և Վալախիան միացնող միջնադարյան ճանապարհի վրա։ Դղյակը կառուցված է նեովերածծնդյան ոճով 1873 թվականից 1914 թվականներին, ծիսական արարողությունը տեղի է ունեցել 1883 թվականին։ Անունը տվել է ոչ հռու հոսող լեռնային գետակը։ Ներկայումս դղյակը պատմական հուշարձան է։

Պելեշ դղյակ
Castelul Peleş
Ժամանակակից կարգավիճակ`պատմական հուշարձան
Երկիր`Ռումինիա, Սինայա
Ճարտարապետական ոճ`նեոռենեսանս
Հիմնող`Կարոլ 1-ին
Ճարտարապետ`Carol Benesch?, Karel Zdeněk Líman? և Wilhelm von Doderer?
Կառուցման
ժամանակաշրջան`
1873-1914
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

խմբագրել

Դղյակի առաջին ճարտարապետը գերմանացի Յոհան Շուլցն էր (1876—1883), նրան հաջորդեց չեխ ճարտարապետ Կարել Լիմանը։ Հիմնական ճարատարապետական ոճը նեովերածննդյանն է, սակայն ներքին բակի ճակատի շքեղ փորագրված պատերով փայտե կոնստրուկցիաների վրա զգացվում է սաքսոնական ազդեցությունը, իսկ փայտե հարուստ փորագրություններով և նրբաճաշակ կտորներով զարդարված ներքին հարդարանքում նկատելի է բարոկկոյի ազդեցությունը։

Պելեշ դղյակն ունի 3200 քառ. մ մակերես, շքեղ կահավորված և նրբաճաշակ զարդարված ավելի քան 160 սենյակ, 30 լոգասենյակ։ Այն համարվում է արևելյան և կենտրոնական Եվրոպայի արվեստի գործերի լավագույն հավաքածուներից մեկը, որը ներառում է քանդակագործություն, գեղանկարչություն, կահույք, զենք և զրահներ, ոսկյա և արծաթե, փղոսկրե իրեր, ճենապակի, գորգեր և գոբելեններ։ Զենքի և զրահների հավաքածուն հաշվվում է ավելի քան 4000 առարկա։ Արևելյան գորգերը արտադրված են Քորդովում, սակայն ամենից տպավորիչը Շվեյցարիայից բերված ձեռքով նկարազարդված ապակեզարդերը։

Զբոսայգի

խմբագրել

Գլխավոր մուտքի մոտ վեր է խոյանում իտալացի քանդակագործ Ռաֆայելո Ռոմանելիի քանդակած թագավոր Կարոլ 1-ինի արձանը, նրան են պատկանում նաև դղյակը շրջապատող նեովերածծնդյան ոճով կատարված իտալական յոթ հրաշալի սանդղավանդներին տեղակայված կարարայան մարմարից արձանները։ Զբոսայգում է գտնվում նաև Ելիզավետա թագուհու հուշարձանը։

Այգիները և սանդղավանդները զարդարված են շատրվաններով, սանդուղքներով, հրաշալի արձաններով և զարդարանքի այլ դետալներով։

Տեղակայում

խմբագրել

Դղյակը տեղակայված է Սինայա քաղաքից հյուսիս-արևմուտք, Բրաշով քաղաքից 60 կմ և Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստից 135 կմ հեռավորության վրա։

Սինայայի զբոսաշրջային կոմպլեքսի մեջ մտնում է նաև Պելեշ դղյակի մոտ գտնվող Պելիշոր դղյակը։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելեշ (դղյակ)» հոդվածին։