Պեետեր Յարվելայդ
Պեետեր Յարվելայդ (էստ․՝ Peeter Järvelaid, նոյեմբերի 28, 1957, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի պատմաբան, իրավաբան, Տալլինի համալսարանի պրոֆեսոր[1]։ Հեղինակել է էստոնական և եվրոպական կրթության ու իրավունքի պատմության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ և գրքեր, որոնք թարգմանվել են մի շարք (հիմնականում մերձբալթյան երկրների ժողովուրդների) լեզուներով։ 2000–ական թվականներին նրա ուսումնասիրությունների առարկան են դարձել միջազգային հարաբերությունները 20-րդ դարում։
Պեետեր Յարվելայդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Տարտուի համալսարան և Pechory linguistic gymnasium? |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավունքի պատմաբան, պատմաբան և պրոֆեսոր |
Աշխատատու | Տարտուի համալսարան և Տալլինի համալսարան |
Ամուսին | Mari Järvelaid? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Baltic Historical Commission? |
![]() |
Պեետեր Յարվելայդը ծնվել ու հասակ է առել զինվորականի ընտանիքում[2]։ 1981 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը։ 1990 թվականին համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտում պաշտպանել է իր պատրաստած գիտական ատենախոսությունը «Իրավական գիտությունների դասավանդումը Տարտուի (Դորպատի) համալսարանում մինչև 1889 թվականի բարեփոխումը» թեմայով[3] և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան[4]։ Ալեքսանդր ֆոն Հումբոլդի հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու շնորհիվ կարողացել է կատարելագործվել իրավունքի եվրոպական պատմության Մաքս Պլանկի անվան ինստիտուտում և գերմանական հեղինակավոր բարձրագույն ուսումնական այլ հաստատություններում։ Դասախոսական և գիտական աշխատանքի հետ մեկտեղ վարչական պաշտոններ է զբաղեցրել. 1997–2000 թվականներին պաշտոնավարել է որպես Էստոնիայի արդարադատության նախարարության խորհրդական, 2003-2005 թվականներին՝ Էստոնիայի անվտանգային գիտությունների ակադեմիայի (Estonian Academy of Security Sciences) ռեկտոր, 2006-2007 թվականներին՝ Էստոնիայի ծովային ակադեմիայի ռեկտոր[4]։
2003 թվականին Պեետեր Յարվելայդը պարգևատրվել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Peeter Järvelaid jääb suguvõsa juurte juurde — Uudised — Virumaa Teataja
- ↑ Eesti Teadusinfosüsteem
- ↑ 4,0 4,1 [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեետեր Յարվելայդ» հոդվածին։ |