Պեդրո Պաուլո Տելես

բրազիլական Ֆուտբոլիստ

Պեդրո Պաուլո Տելես Մարսելինո (պորտ.՝ Pedro Paulo Teles Marcelino, օգոստոսի 15, 1945(1945-08-15), Pedro Leopoldo, Մինաս Ժերաիս, Բրազիլիա - փետրվարի 14, 2008(2008-02-14), Բելու Օրիզոնտի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, աջ կիսապաշտպան։ «Կրուզեյրո»-ի լեգենդներից մեկը։

Պեդրո Պաուլո Տելես
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 15, 1945(1945-08-15)
Ծննդավայր Pedro Leopoldo, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 14, 2008(2008-02-14) (62 տարեկան)
Մահվան վայր Բելու Օրիզոնտի, Բրազիլիա
Դիրք պաշտպան և կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Պեդրո Պաուլո Տելես Մարսելինոն ծնվել է 1945 թվականի օգոստոսի 15-ին Միլաս-Ժերայս նահանգի Պեդրու-Լեոպոլդու քաղաքում։

Պեդրո Պաուլոն իր կարիերան սկսել է «Սոսիալ Օլիմպիկո Ֆերովյարիո» (պորտ.՝ Social Olímpico Ferroviário) սիրողական ակումբում։

1963 թվականին Պեդրո Պաուլոն տեղափոխվել է «Կրուզեյրո» ակումբի երիտասարդական կազմ։ 1964 թվականի հունիսի 18-ին Պեդրո Պաուլոն նշել է իր նորամուտը մեծերի թիմի կազմում։ Երկու տարի անց «Կրուզեյրո»-ն հաղթել է Բրազիլիայի առաջնությունում՝ ընդհատելով «Սանթոս»-ի 5-ամյա հեգեմոնիան, իսկ դրանից բացի 7 անգամ դարձել է Մինաս-Ժերայս նահանգի չեմպիոն։

1972 թվականի մայիսի 21-ին «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ դերբիում Պեդրո Պաուլոն ծանր վնասվածք է ստացել, որից հետո բուժվել է 4 ամիս։ 1973 թվականին Պեդրո Պաուլոյի փոխարեն «Կրուզեյրո» է տեղափոխվել աջ կիսապաշտպան Նելինոն։ 1974 թվականի փետրվարին Պեդրո Պաուլոն դուրս է եկել թիմի կազմից։ Նա «Կրուզեյո»-ի կազմում անցկացել է 405 հանդիպում, խփել է 4 գոլ։

«Կրուզեյո»-ից հեռանալուց հետո Պեդրո Պաուլոն հանդես է եկել «Ատետիկո Պարանաենսե», «Պայսանդու», «Ունիաո Բանդեյրանտես», «Էմելեկ», «Վիտորիա» և «Սանտա-Կրուզ» ակումբներում։

1968 թվականի օգոստոսի 11-ին Պեդրո Պաուլոն նշել է նորամուտը Բրազիլիայի հավաքականի կազմում՝ մասնակցելով Արգենտինայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որտեղ բրազիլացիները հաղթել են 3։2 հաշվով[1]։ Որից հետո Պեդրո Պաուլոն էլ չի խաղացել հավաքականում։

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Պեդրո Պաուլոն 1984-1989 թվականներին աշխատել է երիտասարդական թիմի մարզիչ Սետի-դի-Սետեմբրու քաղաքում։

2007 թվականի դեկտեմբերի 25-ին Պեդրո Պաուլոն հոսպիտալացվել է Բելու Օրիզոնտի քաղաքի Ժոաո XXIII հիվանդանոցում, որտեղ էլ 2 ամիս անց մահացել է։ Նա թաղվել է «Սեմիթերիու դե Սաուդադ» գերեզմանատանը։

Մրցանակներ խմբագրել

  • Մինաս-Ժերայս նահանգի չեմպիոն (1965, 1966, 1967, 1968, 1969, 1972, 1973)
  • Բրազիլիայի չեմպիոն (1966)
  • Մինաս-Ժերայս գավաթի դափնեկիր (1973)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «De 1968 a 2019, de Tostão a Messi: clássico Brasil x Argentina terá sexto capítulo no Mineirão».

Արտաքին հղումներ խմբագրել