Պա Կոնատե
Պա Մոմոդու Կոնատե (շվեդ.՝ Pa Momodou Konate, ապրիլի 25, 1994[1][2][3], Մալմյո), գվինեացի և շվեդ ֆուտբոլիստ, «Բոտև» ֆուտբոլային ակումբի և Գվինեայի հավաքականի պաշտպան։ 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակից Շվեդիայի օլիմպիական հավաքականի կազմում։ Հայրը Գվինեայից է, մայրը՝ Գամբիայից[5]։
Քաղաքացիությունը | Շվեդիա և Գվինեա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 25, 1994[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Մալմյո | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ[4] | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրելԿոնատեն իր հարազատ քաղաքի «Մալմյո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2013 թվականի ապրիլի 17-ին ԱԻԿ-ի ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Պան նորամուտն է նշել Ալսվեսկանում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Սիմոն Թերնին[6]։ Նույն մրցաշրջանում Կոնատեն դարձել Է Շվեդիայի չեմպիոն և Շվեդիայի սուպերգավաթակիր։
2014 թվականին սկզբին Պան վարձավճարով տեղափոխվել է «Էսթեր» ֆուտբոլային ակումբ։ Ապրիլի 6-ին «Էնգելհոլմի» դեմ խաղում նա նորամուտն է նշել Սուպերէթանում[7]։ Վարձակալությունից հետո Կոնատեն վերադարձել է «Մալմյո» և երկրորդ անգամ նվաճել Շվեդիայի ֆուտբոլի 2014 թվականի առաջնությունը և Սուպերգավաթը։
2017 թվականի ամռանը Պան տեղափոխվել է իտալական ՍՊԱԼ[8]։ Ֆերարայից ակումբի կազմում նա նորամուտն է նշել օգոստոսի 12-ին «Ռենատե» ակումբի դեմ Իտալիայի գավաթի 2017-2018 թվականների խաղարկության երրորդ տուրի խաղում։
2018 թվականի օգոստոսի 1-ին «Ցինցինատի» ակումբը հայտարարել է մրցաշրջանի մնացած հատվածի համար Կոնատեին վարձակալելու մասին[9][10]։ Նրա նորամուտը ԱՄՆ-ի երկրորդ դիվիզիոնում տեղի է ունեցել օգոստոսի 22-ին «Ատլանտա Յունայթեդ» 2-ի դեմ խաղում[11]։
2019 թվականի փետրվարի 27-ին Պան վերադարձել է Շվեդիա՝ մեկ տարվա պայմանագիր կնքելով «Սունդսվալ» ակումբի հետ[12]։
2020 թվականի հուլիսի 15-ին Պան պայմանագիր է կնքել «Յենչեպինգս Սեդրա» Սուպերէթանի ակումբի հետ մինչև մրցաշրջանի ավարտը[13]։
Միջազգային կարիերա
խմբագրել2015 թվականին Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում Կոնատեն հաղթել է Չեխիայի երիտասարդական առաջնությունում։ Մրցաշարում նա պահեստայինների թվում էր և խաղադաշտ դուրս չի եկել։
2016 թվականի հունվարի 6-ին Էստոնիայի հավաքականի հետ ընկերական խաղում Կոնատեն նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ադամ Լունդկվիստին[14]։
2016 թվականին Պան Շվեդիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա խաղացել է Կոլումբիայի[15], Նիգերիայի[16] և Ճապոնիայի հավաքականների դեմ խաղերում[17]։
2019 թվականին Պան փոխել է ֆուտբոլային քաղաքացիությունը՝ Գվինեայի հավաքականում նորամուտը նշելով հոկտեմբերի 15-ին Չիլիի հավաքականի հետ ընկերական խաղում։
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբ
Շվեդիա «Մալմյո ֆուտբոլային ակումբում»
- Շվեդիայի 2013 թվականի ֆուտբոլի առաջնություն
- Շվեդիայի 2014 թվականի ֆուտբոլի առաջնություն
- Շվեդիայի 2016 թվականի ֆուտբոլի առաջնություն
- Շվեդիայի 2013 թվականի ֆուտբոլի սուպերգավաթակիր
- Շվեդիայի 2014 թվականի ֆուտբոլի սուպերգավաթակիր
ԱՄՆ «Ցինցինատի ֆուտբոլային ակումբ, 2015-2018 թվականներ»
- 2018 թվականի Միացյալ ֆուտբոլային լիգայի կանոնավոր առաջնության հաղթող
Միջազգային
Շվեդիա Շվեդիայի ֆուտբոլի հավաքական մինչև 21
- Եվրոպայի 2015 թվականի ֆուտբոլի երիտասարդական առաջնություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 https://www.uslchampionship.com/pa-konate
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Olympedia — 2006.
- ↑ John Börén (2013 թ․ մայիսի 2). «Pa Konate: När man väl fått spela är man inte lika nöjd med att sitta på bänken». SvenskaFans.com (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «АИК VS. Мальмё 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ ապրիլի 17.
- ↑ «Энгельхольм VS. Эстер 1:4» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 6.
- ↑ «Calciomercato Spal, è ufficiale: firma Pa Konate». Corriere dello Sport (իտալերեն). 27 luglio 2017. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «FC Cincinnati Takes Pa Konate On Loan From Serie A's S.P.A.L». FC Cincinnati (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Charlie Hatch (2018 թ․ օգոստոսի 1). «FC Cincinnati announces loan deal for Swedish international Pa Konate from Serie A club SPAL». Cincinnati Enquirer (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «FCC Defeats Atlanta United 2 In Record Fashion». FC Cincinnati (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Pa Konate klar för GIF Sundsvall». GIF Sundsvall (շվեդերեն). 27 februari 2019. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Ludwig Billengren (15 juli 2020). «Officiellt: Pa Konate klar för superettan-klubb». fotbollskanalen.se (շվեդերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Швеция VS. Эстония 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 6.
- ↑ «Швеция (до 23) VS. Колумбия (до 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 5.
- ↑ «Швеция (до 23) VS. Нигерия (до 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 8.
- ↑ «Япония (до 23) VS. Швеция (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 11.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը National Football Teams կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պա Կոնատե» հոդվածին։ |