Պարտավի կամուրջ, ավերված կամուրջ պատմական Հայոց Աղվանքի մայրաքաղաք Պարտավում, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Բարդայի շրջանի վարչական կենտրոն Բարդա քաղաքի հարևանությամբ՝ Թարթառ գետի նախկին հունի վրա։ Կամուրջը կառուցված է եղել ծովի մակարդակից 77 մ բարձրության վրա[1]։

Պարտավի կամուրջ
ՆշանակությունՀանրային գետանցում
ՏեսակԲազմակամար կամուրջ
ՆյութՍրբատաշ քար, գետաքար, կրաշաղախ
Կառուցվել է5-ից 6-րդ դարեր
Երկարություն120
Լայնություն4
Հենասյուներ17

Պատմություն խմբագրել

Համաձայն ուսումնասիրությունների՝ Պարտավի կամուրջը հիմնադրվել է 5-ից 6-րդ դարերում, երբ Պարտավ քաղաքը գտնվել է իր ծաղկման շրջանում։ Հետագայում կամուրջը բազմիցս վերանորոգվել է[1][2]։

1880-ական թվականների վերջերին Պարտավի կամուրջն արդեն իսկ ավերված վիճակում էր։ Այդ ժամանակ արդեն ավերված էին կամարները[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Համաձայն ուսումնասիրությունների՝ Պարտավի կամուրջն ունեցել է բավականին մեծ չափեր։ Կամրջի ընդհանուր երկարությունը 120 մ էր, իսկ անցուղու լայնությունը՝ 4 մ։ Ունեցել է 17 միջանկյալ հսկա կամրջախելեր, որոնց միջև կային 16 թռիչքներ։ Կառուցված է եղել գետաքարով ու կրաշաղախով[1][3], իսկ բոլոր անկյունաքարերը եղել են սրբատաշ քարից[1][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Արցախի կամուրջները», Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2009 թվական։
  2. Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 217-218։
  3. Усейнов М., Бретаницский Л., Саламзаде А., История архитектуры Азербайджана, Москва, 1963, с. 40.(ռուս.)
  4. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, Էջ 31-32։
  5. Սամվել Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 221։