Պարսկական դիցաբանություն

Պարսկական դիցաբանություն, Մեծ Իրանի հնագույն դիցաբանություն։ Իրանական դիցաբանության ձևավորման սկզբնական փուլը վերաբերում է հնդիրանական համայնքի դարաշրջանին (մ.թ.ա. 2- 1-ին հազարամյակի առաջին կեսը )[1]։

Հիմնական տեքստ խմբագրել

Առասպելաբանության հիմնական տեքստը Ֆիրդուսու «Շահնամե»-ն է, որը գրվել է ավելի քան հազար տարի առաջ։ Ֆիրդուսու աշխատանքի հիմքում, ըստ հեղինակի, ընկած են ոչ միայն «Ավեստայի» մազդեիզմի և զորոաստրիզմի պատմություններն ու կերպարները, այլ նաև ավելի ուշ շրջանի տեքստերի, ինչպիսիք են Բունդախիշին և Դենկարդը։

Իրանական դիցաբանության վերակերտման հիմնական աղբյուրը «Ավեստան» է[1]։

Իրանի և Պարսկաստանի դիցաբանությունը պատկանում է այն տեսակին, որը գոյություն ուներ Արիական Հնդկաստանում մ.թ.ա. 1000 թ.-ին՝ Վեդիզմին։ Այն սկիզբ է առնում է հնդեվրոպական ընդհանուր հիմքից[2]։ Իրանական դիցաբանության հնագույն շերտի անուններից շատերը և վեդայական օրհներգերի անունները ընդհանուր արմատներ ունեն։ Օրինակ՝ Իյման, որը հետագայում դարձավ պարսկական Ջամշինը, վեդայական աստված Յաման է (մեռյալների աստվածություն)։ Ջամշինի պատմությունը Հին Իրանի դիցաբանության ամենաավարտուն լեգենդներից մեկն է[3]։

 
Քանդակ Թուսում Իրանի ժողովրդական առասպելական պատմություններով

Իրանական և վեդայական դիցաբանությունները շատ ընդհանուր թեմաներ ունեն. գերագույն յոթ աստվածներ. տիեզերքում իշխանության համար մղվող պայքարը երկու ազգակից, բայց պատերազմող աստվածների խմբերի միջև, հերոսների պայքարը վիշապների դեմ, երկնային ջրերի՝ երկրի վրա թափվելը, հոգու հետմահու երկու ճանապարհները, հետմահու կյանք տանող հիանալի կամուրջը, Ապամ-Նապատը, հին իրանական Հաոմա և վեդայական Սոման, վիշապը (Ազի Դահակուն՝ իրանցիների շրջանում,Ահի Բուդնյան՝ վեդայում)։ «Հագգադ»-ում ներկայացված հրեական դիցաբանությունը պարսկական դիցաբանության հետ ևս ունի ընդհանրություններ։

Կրոնական նախապատմություն խմբագրել

Պարսկական դիցաբանության կերպարները գրեթե միշտ գտնվում են երկու ճամբարներում։ Դրանք կամ բարի են, կամ չար։ Արդյունքում ստացված վեճերը արտացոլում են վաղ իսլամական դարաշրջանի ազգաին իդեալները, ինչպես նաև զրադաշտական շրջանի մասին բարոյահոգեբանական գաղափարները, որում աշխարհը ընկալվում է չար ուժերի ստեղծող Ահրիմանի և դիցարանի գերագույն աստված Ահրումազդայի միջև տեղի ունեցած պայքարով։

Բարի և չար խմբագրել

 
Պարսկաստան, Ռոստամ

Պարսկական էպոսների և դիցաբանության ամենահայտնի լեգենդար կերպարը Ռոստամն է։ Մյուս կողմում Զահհակն է՝ բռնապետության խորհրդանիշը, որըպարտվեց իր դեմ ժողովրդական ընդվզումը կազմակերպող Կավեհին։ Զահակը (Ավեստայում՝ Ազի-Դահակա) պաշտպանվում էր երկու ուսերից աճող օձերով։ Անկախ նրանից, թե քանի անգամ են գլխատվել օձերը, նոր գլուխներ են աճում դրանց վրա, որպեսզի պահպանեն նրան։ Բացի Օձից, որը չարի խորհրդանիշ է նաև այլ դիցարաններում, իրանական դիցաբանության մեջ շատ այլ կենդանիներ և թռչուններ են հանդես գալիս։ Թռչունները հատկապես բարու խորհրդանիշն են։ Նրանցից ամենահայտնին Սիմուրգն է՝ մեծ, գեղեցիկ և հզոր թռչունը, և Հուման՝ հաղթանակի թագավորական թռչունը, որի փետուրներով զարդարվում էին թագերը։ Փերին (Ավեստայում՝ Փայիրիկա), որը վաղ դիցաբանության մեջ համարվել է գեղեցիկ, բայց դաժան կին, մինչիսլամական շրջանում կամաց-կամաց դարձել է դրախտր փերիի նման բարի և գեղեցիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հին Իրանի առասպելաբանությունը».
  2. Քեմբել Ժոզեֆ, Հազարերես հերոս, ISBN 5446108566։
  3. Պատրիկ Կոլում, Աշխարհի ժողովուրդների մեծ առասպելը, ISBN 545703139X։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարսկական դիցաբանություն» հոդվածին։