Պարուրիչ, հարթության կորերի ընտանիքի (տարածության մակերևույթների ընտանիքի), կոր (մակերևույթ), որն իր յուրաքանչյուր կետում շոշափում է ընտանիքի մի կորի (մակերևույթի), որը շոշափման կետի ցանկացած չափով փոքր շրջակայքում տարբեր է պարուրիչից։ Եթե ընտանիքը տրված է ։։F(x, у, с)=0 հավասարումով (c-ն պարամետր է, որին տալով տարբեր արժեքներ, ստանում ենք ընտանիքի կորերը), ապա պարուրիչի հավասարումը որոշվում է I։։Е(х, у, с) = 0 |F՝c(x, у, c) = 0

համակարգից՝ с պարամետրի արտաքսումով․ ընդ որում պետք է տեղի ունենա (F՝x)2+(F՝y)2=0 պայմանը։

Օրինակ, միևնույն R շառավղով և մեկ ուղիղ գծի վրա ընկած կենտրոններով շրջանագծերի ընտանիքի պարուրիչը տրված գծին զուգահեռ երկու ուղիղներ են։ Յուրաքանչյուր կոր պարուրիչն է այդ կորին տարված (բոլոր) շոշափողների ընտանիքի համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 220