Շրջակայք մետրիկական տարածության, այն կետերի, բազմությունը, որոնց հեռավորությունը տրված а կետից փոքր է տրված г դրական թվից (а կետի г շառավղով շրջակայք)։ Ավելի ընդհանուր՝ տոպոլոգիական տարածության տրված կետը պարունակող յուրաքանչյուր բաց բազմություն անվանում են (տրված կետի) շրջակայք։ Իրական ուղղի [d(x;,y)=|x;— yl, x;, y€R մետրիկայով] a կետի շրջակայքը (а—г, а-f-г) միջակայքն է․ էվկլիդեսյան հարթության [d(x;,y)= |/ (x;i—yi)2+(x;2-yj)J, X=(X1, x2), y=(yi, y2) մետրիկայով] a=(ai, a2) կետերի г շրջակայքը a կենտրոնով և г շառավղով բաց շրջանն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 588