Պարոն Շահնազարի խաչքար (Դարի գլուխ, Գավառ)

Շահնազարի խաչքար, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (5.1/2.1.41)[2]։

Շահնազարի խաչքար
Շահնազարի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԳավառ[1]
Ներկա տեղադրությունԽաչքարը կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՇահնազարին
Խաչագործանհայտ
Պատվիրողանհայտ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ16-17-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունՔիվին քանդակված է Հիսուսն ու ավետարանիչների կենդանակերպերը։
Նյութտուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ
ՎայրԴարի գլուխ
Քարտեզ
Քարտեզ
 Gavar Saint Stepanos chapel Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Խաչքարը կանգնեցված է Գավառ քաղաքի հյուսիսարևելյան հատվածում՝ «Դարի գլուխ» ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Ստեփանոս մատուռի գերեզմանոցի արևմտյան մասում՝ պատվանդանին։

Քանդակներ խմբագրել

Խաչքարի քիվի կենտրոնում քանդակված է Հիսուս Քրիստոսը։

Քրիստոսի երկու կողմերում քանդակված են 4 ավետարանիչները՝

  1. Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
  2. Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
  3. Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի՝ տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
  4. Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր՝ հայտարարելով Քրիստոսի աստվածությունը։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարի քիվին առկա է 1 տող վիմական արձանագրություն[3]՝

ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽ[ԱՒ]Ս Պ[Ա]Ր[Ո]Ն ՇԱՀՆԱԶԱՐԻՆ։

Համաձայն արձանագրության, խաչքարը նվիրված է պարոն Շահնազարի հիշատակին։ Խաչքարը կանգնեցվել է 16-17-րդ դարերում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել