Պարկավոր առյուծ (լատին․՝ Thylacoleo carnifex), գիշատիչ պարկավորների վերացած տեսակ։ Պարկավոր առյուծ, հայտնաբերված մնացորդները, որը գտել են պլեյստոցենի հողային շերտում, եղել են Ավստրալիայի խոշոր գիշատիչ կաթնասուններ իրենց ժամանակաշրջանում։ Վերջին տեղեկություններով, ելնելով քարանձավի մեջ գտնված պարկավոր առյուծի նկարի, վերջին պարկավոր առյուծները ապրել են միաժամանակ Ավստրալիայի տեղաբնակների հետ 1 600 000 - 46 000 տարի առաջ[1]։

Պարկավոր առյուծ
Thylacoleo
Պարկավոր առյուծի հարձակումը Դիպրոմոդոնի Վրա. Վերակառուցում.
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Թիկնալարավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս [Կաթնասուններ]]
Ինֆրադաս Պարկավորներ
Կարգ Երկկտրիչ պարկավորներ
Ընտանիք Պարկավոր առյուծներ
Ցեղ Պարկավոր առյուծներ
Տեսակ Պարկավոր առյուծ
Լատիներեն անվանում
Thylacoleo carnifex
Owen, 1859



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նկարագրություն խմբագրել

 
Պարկավոր առյուծի գանգ

Պարկավոր առյուծը կարող էր հասնել մոտ մեկ ու կես մետր երկարության, իսկ բարձրությունը բաշից 70 սմ է (կմախքի ամենակարևոր մասը՝ ողնաշարն է)։ Կենդանու քաշը հասնում էր մոտ 110 կգ, սակայն հայտնաբերված գանգոսկրը թույլ է տալիս խոսել այն մասին, որ գոյություն են ունեցել պարկավոր առյուծներ, որոնց քաշը հասել է 150 կգ։ Պարկավոր առյուծը եղել է չափազանց ամուր կառուցվածքով գիշատիչ, որի մկանային համակարգը լավ զարգացած էր, ինչի պատճառով՝ չնայած փոքր չափերին, ունենեցել է մեծ զանգված։

Առանձնահատուկ լավ էր զարգացած գոտկատեղի հատվածը՝ հաստ ոսկրերով և վառ արտահայտված մկանային համկարգով։ Գոտկատեղի մեջ տեղում գտնվում էր կանոնավոր աճող ելուստ, որին կպել էր ուժեղ մկանային համակարգը, թույլ տալով կենդանուն հարձակվել և պահել ճանկերով մեծ և լավ պաշտմանված որսը։ Արմունկների ոսկրերի համեմատությունը ցույց է տվել, որ պարկավոր առյուծի օրգանները կառուցվածքով տարբերվում են այժմյան ապրող գիշատիչ կաթնասունների կառուցվածքից։ Պարզվեց, որ պարկավոր առյուծը կարող էր մեծ տարածությամբ «շպրտել» իր առջևի վերջույթները։ Դա, և ցցված մեծ մատը օգնում էին գիշատիչին բռնել և սպանել մեծ զոհերին ճանկերով, այլ ոչ թե ատամներով։ Զոհը մասնատվում էր արմատային ատամներով։ Առյուծը հաշված վայրկյաններում զոհին սպանում էր[2]։ Նրան նույնպես պետք էր կիսել տարածքը այլ խոշոր գիշատիչների հետ՝ պարկավոր գայլի, մեծամողեսների, մեգալանյաների և կվինկանաների հետ։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Thylacoleo (panel 1) Արխիվացված 2007-04-02 Wayback Machine at Western Australian Museum
  2. «Стало известно, как сумчатый | Блог стопхам» (ամերիկյան անգլերեն). stophams.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկավոր առյուծ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկավոր առյուծ» հոդվածին։