Պարկավոր առյուծներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Diprotodontia
Ընտանիք Պարկավոր առյուծներ (Thylacoleonidae)
Gill, 1872

Պարկավոր առյուծներ[1] (լատին․՝ Thylacoleo, от հուն․՝ θύλακος — պարկ, լատին․՝ leo — առյուծ), գիշատիչ երկկտրիչավոր պարկավորների կարգին պատկանող անհետացած կենդանիների ցեղ։ «Thylacoleo carnifex» պարկավոր առյուծը, որի բրածո մնացորդները հայտնաբերվել են ուշ պլեյստոցենի նստվածքներում, եղել է իր ժամանակին Ավստրալիայում հանդիպող ամենամեծ գիշատիչը։ Նրա բարձրությունը հասնում էր 70 սանտիմետրի, իսկ քաշը՝ 101-130 կիլոգրամ[2]։ «Thylacoleo crassidentatus»-ը եղել է մոտավորապես շան հասակի զգալիորեն փոքր կենդանի։ Ցեղը ձևավորվել է մոտավորապես 2 միլիոն տարի առաջ և ոչնչացվել՝ 40000-30000 տարի առաջ ուշ պլեյստոցենում։ Վերջին տվյալների համաձայն՝ քարանձավների պատերին հայտնաբերված նկարների միջոցով պարզել են, որ վերջին պարկավոր առյուծները ապրել են առաջին Ավստրալիական աբորիգոնների հետ միաժամանակ։

Դասակարգում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Журавлёв А. Ю․. Парнокопытные киты, четырёхкрылые динозавры, бегающие черви… — М. : Ломоносовъ, 2015. — С. 203. — 288 с. — (ЛУЧ). — ISBN 978-5-91678-260-8.
  2. Alloing-Séguier, Léanie; Sánchez-Villagra, Marcelo R.; Lee, Michael S. Y.; Lebrun, Renaud (2013). «The Bony Labyrinth in Diprotodontian Marsupial Mammals: Diversity in Extant and Extinct Forms and Relationships with Size and Phylogeny». Journal of Mammalian Evolution. 20 (3): 191–198. doi:10.1007/s10914-013-9228-3.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկավոր առյուծներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկավոր առյուծներ» հոդվածին։