Պարկավոր գայլ (նաև Թասմանյան գայլ կամ տիլացին), անհետացած պարկավորների դասի կաթնասուն կենդանի։

Պարկավոր գայլ
Պարկավոր գայլ Վաշինգտոնի կենդանաբանական այգում, 1906 թ. լուսանկար
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Գիշատիչներ
Լատիներեն անվանում
Thylacinus cynocephalus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 552591
NCBI 9275
EOL 126716

Պարկավոր գայլերը ապրել են Ավստրալիայում, դրա մասին հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 1000 թ. սկսած[1].

Պատմություն խմբագրել

Երբ առաջին հետազոտողները եկան Ավստրալիա, այս կենդանիները արդեն շատ քիչ էին մնացել Թասմանիա կղզում։ Պարկավոր գայլերի մասին առաջին եվրոպացիների պահպանված տվյալները վերաբերվում են 1642 թ., երբ Աբել Տասմանը հասավ Տասմանիա։ Նրա խմբի անդամները հայտնեցին անծանոթ վայրի կենդանիների հետքի մասին, որոնք նման էին վագրի հետքերի[2]։ 1772 թ. Մարկ Ջոզեֆ դյու Ֆրենը հայտարարում է, որ տեսել է վագրակատուի նման անծանոթ կենդանու[3]։ Առաջին պաշտոնական տեղեկությունը վերաբերվում է 1792 թ. մայիսի 13-ին, երբ ֆրանսիացի բնագետ Ժակ Լաբիլարդիերը նշում է կատարում իր մատյանում այս կենդանու մասին։ Միայն 1805 թ. Ուիլյամ Պետերսոնը, Տասմանիա փոխնահանգապետը Sydney Gazette թերթի համար ուղարկում է պարկավոր գայլի մանրամասն նկարագրությունը[4]

Նկարագրություն խմբագրել

Պարկավոր գայլը ամենամեծ գիշատիչ պարկավոր կենդանին է եղել։ Արտաքինից նրան կարելի է նմանեցնել շան կամ գայլի։ Պարկավոր կենդանիներից այն էականորեն տարբերվել է իր մարմնի կազմվածքով։

Պարկավոր գայլի երկարությունը 100 - 130 սմ է, իսկ պոչի հետ միասին մինչև 180 սմ։ Բարձրությունը մինչև 60 սմ, քաշը 20-25 կգ։

Անհետացում խմբագրել

Պարկավոր գայլերը սկզբում ապրում էին Ավստրալիա մայրցամաքում և Նոր Գվինեայում։ Մոտավորապես 3000 տարի առաջ այս կենդանիները դինգո շների կողմից, որոնց արդեն վարժեցնում էին աբորիգենները, դուրս մղեցին բուն Ավստրալիայից և նրանք արդեն ապրում էին միայն Տասմանիայում, որտեղ դինգոներ չկային։ 18-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսերը պարկավոր գայլերը լայնորեն տարածված էին ամբողջ Տասմանիայում, մինչև այն ժամանակ երբ 19-րդ դարի 30-ական թթ. ֆերմերները նրանց սկսեցին զանգվածաբար ոչնչացնել, քանի որ նրանք վտանգ էին ներկայացնում բոլոր ընտանի կենդանիների համար։

Դրա հետևանքով արդեն 1860-ական թթ. սկսած պարկավոր գայլերը պահպանվել էին կղզու միայն դժվարամատչելի վայրերում։ Իսկ 20-րդ դարի սկզբին արդեն նրանց քանակը սկսեց խիստ պակասել, երբ Տասմանիայում տարածվեց կենդանիների վարակ։ Սակայն երբ 1928 թ. օրենք ընդունվեց Տասմանիայի կենդանական աշխարհի պահպանության մասին, պարկավոր գայլը չներառվեց պահպանվող կենդանիների ցանկում։ Վերջին վայրի պարկավոր գայլը սպանվեց 1930 թ. մայիսի 13-ին, իսկ 1936 թ. Ավստրալիայի Հոբարտ քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում սատկեց վերջին պարկավոր գայլը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anna Salleh (2004 թ․ դեկտեմբերի 15). «Rock art shows attempts to save thylacine». ABC Science Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 21–ին-ին.
  2. Rembrants. D. (1682). «A short relation out of the journal of Captain Abel Jansen Tasman, upon the discovery of the South Terra incognita; not long since published in the Low Dutch». Philosophical Collections of the Royal Society of London, (6), 179-86. Quoted in Paddle (2000) p.3
  3. Roth H.L. (1891). «Crozet’s Voyage to Tasmania, New Zealand, etc….1771-1772.». London. Truslove and Shirley. Quoted in Paddle (2000) p.3
  4. Robert Paddle (2000). The Last Tasmanian Tiger: The History and Extinction of the Thylacine. Cambridge University Press. էջ 3. ISBN 0-521-53154-3.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկավոր գայլ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկավոր գայլ» հոդվածին։