Պարանյակե
Պարանյակե (ֆիլիպ․՝ Lungsod ng Parañaque), քաղաք Ֆիլիպիններում։ Մտնում է Մանիլայի ագլոմերացիայի կազմի մեջ։ Խոշոր առևտրային կենտրոն է։
Բնակավայր | ||
---|---|---|
անգլ.՝ City of Parañaque | ||
Երկիր | ![]() | |
Ներքին բաժանում | Baclaran?[1], BF Homes?[1], Don Bosco?[1], Don Galo?[1], La Huerta?[1], Marcelo Green Village?[1], Merville?[1], Moonwalk?[1], San Antonio?[1], San Dionisio?[1], San Isidro?[1], San Martin de Porres?[1], Santo Niño?[1], Sun Valley?[1], Tambo?[1] և Vitalez?[1] | |
Մակերես | 47,69 կմ² | |
ԲԾՄ | 11 մետր | |
Բնակչություն | ▲689 992 մարդ (մայիսի 1, 2020)[2] | |
Հեռախոսային կոդ | 02 | |
Փոստային դասիչ | 1700–1720[3] | |
Պաշտոնական կայք | paranaquecity.gov.ph | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Պարանյական հիմնադրվել է 1572 թվականի նոյեմբերին ավգուստինյան միաբանության վանականների կողմից։ Ծովին մոտ գտնվելու շնորհիվ՝ Պարանյակեն մեծ դեր է խաղացել Ֆիլիպինների՝ Չինաստանի, Ինդունեզիայի և այլ պետությունների հետ առևտրային հարաբերություններում։ Մի քանի անգամ Պարանյակեն անցել է իսպանական կառավարության կողմը, չնայած դրան այն դարձել է առաջին քաղաքներից մեկը, որոնք սատարել են Ֆիլիպիպինյան հեղափոխությանը, որն ուղղված էր Իսպանիայի գաղութային քաղաքականության դեմ։ Ֆիլիպիններում ամերիկացիների իշխանության ժամանակ, Պարանյակեն դարձել է առաջին քաղաքներից մեկը, որն ստացել է քաղաքային ինքնավարություն։
Երկրորդ համաշխարային պատերազմի ընթացքում քաղաքում գործել են պարտիզանական մի քանի ջոկատներ, որոնք օգնել են Ֆիլիպինների ազատագրմանը։
Պարանյակեն հայտնի է նաև ողբերգական իրադարձություններով։ 1983 թվականին այստեղ սպանվել է Բենիգնո Ակինոն՝ երկրի նախագահ Կորասոն Ակինոյի ամուսինը[4]։
Սահմաններ և տարածքԽմբագրել
Պարանյակեն հյուսիսում սահմանակցում է Պասայ քաղաքին, հյուսիս-արևելքում՝ Տագիգին, հյուսիս-արևմուտքում՝ Մունտինլուպային, հարավ-արևմուտքում՝ Լաս-Պինիասին։ Արևմուտքում քաղաքի ափերն ողողում են Մանիլական ծովածոցի ջրերը[5]։
ԿլիմաԽմբագրել
Կլիման արևադարձային է վառ արտահայտված կլիմայական երկու եղանակներով՝ խոնավ (հուլիսից սեպտեմբեր) և չոր (հոկտեմբերից հուլիս)։
- Տարեկան միջին տեղումների քանակը՝1822 մմ։
- Օրվա միջին առավելագույն ջերմաստիճանը՝34,4 °C[5]։
ՀետևանքներԽմբագրել
Ըստ 2010 թվականի տվյալների՝ բնակչության թվաքանակը կազմում է 588 126 մարդ[6]․
Տարի | Թվաքանակ |
---|---|
1990 | 308 236 |
1995 | 391 296 |
2000 | 449 811 |
2007 | 552 860 |
2010 | 588 126 |
ՏրանսպորտԽմբագրել
Հենց Պարանյակեում տեղակայվեց Մանիլայի միջազգային օդանավակայանը, որը կրում է Բենինգո Ակինոյի անունը։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Սուրբ Էնդրյուի եկեղեցի՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը։ Եկեղեցին կառուցվել է 16-րդ դարի վերջին։ Այնտեղ մինչ օրս պահպանվել է Նուեստրա Սենյորա դել Բուեն Սուչեսոի նկարը, որը եղել է Պարանյակե քաղաքի հովանավորը։ Մարիամ Աստվածածնի երրորդ ամենահին նկարն է Ֆիլիպիններում։
- Սուրբ Մկրտչի կոնգրեգացիայի եկեղեցի` Ֆիլիպինների ամենամեծ եկեղեցիներից մեկը։
- Սան Դիոնիիո մատուռ,
- Քաղաքապետարանի շենք։
Քույր-քաղաքներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 https://psa.gov.ph/classification/psgc/?q=psgc/barangays/1381000000
- ↑ 2020 Census of Population and Housing (2020 CPH) Population Counts Declared Official by the President — PSA, 2021.
- ↑ https://www.phlpost.gov.ph/zip-code-search.php
- ↑ Параньяке (Филиппины)
- ↑ 5,0 5,1 «Профиль»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-30-ին։ Վերցված է 2013-04-02
- ↑ «Province: NCR, FOURTH DISTRICT»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-17-ին։ Վերցված է 2013-04-02