Բացել գլխավոր ցանկը

Պատրիկ Մալաքյան

հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան

Պատրիկ Աշոտի Մալաքյան (1963, օգոստոս 28, Ֆրանսիա), հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, Մարսելի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ[1]: Անրի Վերնոյի որդին[2][3]։

Picto infobox cinema.png
Պատրիկ Մալաքյան
Ծնվել էօգոստոսի 27, 1963(1963-08-27) (56 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր, ռեժիսոր, սցենարիստ և դերասան
IMDbID ID 0538883

Պատրիկ Մալաքյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախաձեռնել է ճամփորդություն՝ Մարսելից մոտոցիկլով անցնելով եվրոպական որոշ երկրներ՝ հասել է Թուրքիա, եղել հոր ծննդավայրում՝ Ռոդոսթոյում, ապա Արևմտյան Հայաստանով մտել Հայաստան:

Պատրիկ Մալաքյանը ծնվել է Անրի Վերնոյի և Ֆրանսուազ Բոնոյի ընտանիքում: Մանկության տարիներին կրել է Վերնոյ ազգանունը, իսկ երբ չափահաս է դարձել, փոխել է Մալաքյանի։ Քույրը՝ Սոֆին, մասնագիտությամբ անասնաբույժ է։ Պատրիկը մարկետինգի և հասարակության հետ կապերի (PR) ոլորտում գիտական աստիճան ստանալուց հետո իրեն նվիրել է կինոարվեստին։ Սկզբում աշխատել է ռեժիսորի երկրորդ օգնական, հետագայում՝ առաջին։ Պատրիկը ինքնուրույն ինը ֆիլմ է նկարահանել, իսկ որպես ռեժիսորի օգնական մասնակցել է բազմաթիվ ֆիլմերի, այդ թվում նաև Անրի Վերնոյի ֆիլմերի ստեղծմանը։ Պատրիկ Մալաքյանը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)-ի Մարսելի մասնաճյուղի նախագահն է։

ՖիլմերԽմբագրել

  • «Ինչու՞ է մայրիկը իմ անկողնու մեջ» (1994), Pourquoi maman est dans mon lit ?[4]
  • «Տարօրինակները 1» (2008), Les toqués 1
  • «Տարօրինակները 2» (2009), Les toqués 2
  • «Պահապան հրեշտակ Ժոզեֆինը» սեզոն (2003),Joséphine, ange gardien,saison (2003)
  • «Պահապան հրեշտակ Ժոզեֆինը» սեզոն (2007),Joséphine, ange gardien,saison (2007)
  • «Պահապան հրեշտակ Ժոզեֆինը» սեզոն (2008), Joséphine, ange gardien, saison (2008)
  • «Աստեղային որսորդները» (2000), Starhunter, (2000)
  • «Տեղաշարժ» (1998), Changement de cap (1998)[5]

ՄրցանակներԽմբագրել

  • «Պողոս Նուբար» մեդալ (2016)[6]

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել