Պատրաստեք թաշկինակները (ֆիլմ)

«Պատրաստեք թաշկինակները» (ֆր.՝ «Préparez vos mouchoirs», հանդիպում է նաև թարգմանական հետևյալ տարբերակը՝ «Պատրաստեք Ձեր թաշկինակները»[2][3]), ռեժիսոր Բերտրան Բլիեի նկարահանած ֆիլմն է, էկրան է բարձրացել 1978 թվականին։ 1979 թվականին ֆիլմն «Օսկար» մրցանակ է ստացել՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, «Սեզար» մրցանակ՝ լավագույն երաժշտության և ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։

Պատրաստեք թաշկինակները
ֆր.՝ Préparez vos mouchoirs
Երկիր Ֆրանսիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվական1978, հունվարի 11, 1978 և սեպտեմբերի 21, 1979[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորBertrand Blier?
ՊրոդյուսերPaul Claudon?, Ժորժ Դանսիժեր և Ալեքսանդր Մնուշկին
Սցենարի հեղինակBertrand Blier?
ԴերակատարներԺերար Դեպարդիե, Պատրիկ Դևեր, Միշել Սերո, Carole Laure?, Eléonore Hirt?, André Lacombe?, Անդրե Տորենտ, Bernard Perpète?, Ալեն Դավիդ, Gilberte Géniat?, Ժան Ռուժերի, Լիլիան Ռովեր, Միշել Բոն, Riton Liebman?, Ռոժ. Ռիֆար և Սիլվի Ժոլի
ՕպերատորJean Penzer?
ԵրաժշտությունԺորժ Դելերյու
ՄոնտաժԿլաուդինե Մերլին
Տևողություն105 րոպե

Սյուժե խմբագրել

Ռաուլը, որը շատ է սիրում իր կնոջը՝ Սոլանժին, մտահոգ է նրա ընկճախտով և ինքնազգացողության հաճախակի վատացմամբ։ Մտածելով, որ ամեն ինչում ինքն է մեղավոր, առաջարկում է կնոջը՝ սիրավեպ սկսել այլ տղամարդու հետ, որն էլ հանդիսանում է նույն սրճարանում պատահականորեն ճաշող Ստեֆանը։ Նա ցնցված է այդ առաջարկից, սկզբում հրաժարվում է, սակայն Ռաուլի հետ հետագա մտերմության ժամանակ իմանում է, որ Սոլանժի համար ամենալավ բուժումը հղիությունը կլինի։ Քանի որ դա Ռաուլին չի հաջողվել, ապա Ստեֆանին առաջարկում է փորձել իր բախտը...

Դերերում խմբագրել

  • Ժերար Դեպարդիե՝ Ռաուլ
  • Կարոլ Լոր՝ Սոլանժ
  • Պատրիկ Դևեր՝ Ստեֆան
  • Միշել Սերո՝ Հարևան
  • Ռիտոն Լիբման՝ Քրիստիան Բելոյ
  • Ժան Ռուժերի՝ Մեսյո Բելոյ
  • Էլեոնորա Խիրտ՝ Տիկին Բելոյ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել