Պատչ Ադամս (անգլ.՝ Patch Adams, «Բժշկող Ադամսը», իրական անունը՝ Հանթեր Դոէրթի Ադամս, մայիսի 28, 1945(1945-05-28)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի բժիշկ, հասարակական գործիչ, հիվանդանոցային ծաղրածու և գրող։ Իր գործունեությամբ առավել հայտնի է որպես հիվանդանոցային ծաղրածու և համարվում է դրա հիմնադիրներից մեկը։ 1972 թ. նա հիմնեց Gesundheit! Institute («Բարի առողջության ինստիտուտ») կառույցը։

Պատչ Ադամս
Patch Adams
Patch Adams.jpg
Ծնվել էմայիսի 28, 1945(1945-05-28)[1][2] (75 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունPollastro?, Ուեյկֆիլդի բարձրագույն դպրոց և B&H Photo Video?
Մասնագիտությունբժիշկ և դիվանագետ
Կայքpatchadams.org
Patch Adams Վիքիպահեստում

Բացի հիվանդանոցային ծաղրածուական արվեստից, Ադամսը պրոֆեսիոնալ ծաղրածու է համարվում, հասարակական ակտիվիստ, բարի կամքի դեսպան, հեղինակ և դերասան։ Նա ամեն տարի կամավորների խումբ է հավաքում իր գլխավորությամբ և ճամփորդում է ամբողջ աշխարհով, այցելում տարբեր երկրներ, որտեղ հանդես գալով ծաղրածուական հագուստով՝ փորձում է քաջալերել և ուրախացնել երեխաներին՝ մանկատներում և հիվանդանոցներում[3]: Ներկայումս Ադամսը ապրում է Ուրբանում, Իլինոյս նահանգում, պրոպագանդում է իր առողջության «այլընտրանքային» կոնցեպցիան իր ինստիտուտի հետ համատեղ։ Ադամսի կյանքը և գործունեությունը առանցքային դարձան «Բժշկող Ադամսը» կենսագրական ֆիլմի ստեղծման համար, որտեղ գլխավոր դերը կատարեց Ռոբին Ուիլյամսը[4]:

Կարիերայի սկիզբԽմբագրել

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1963 թվականին[5], հետագայում Վեյքֆիլդում 1973 թվականին Ադամսը ստացավ բժշկության դոկտորի կոչում Վիրջինիայի համալսարանի Բժշկական քոլեջի կողմից։ Նրա կարծիքով անհատի առողջությունը չի կարող անջատ լինել իր ընտանիքի, համայնքի և համաշխարհային առողջությունից։ Արդյունքում Ադամսը Gesundheit ինստիտուտի մի քանի անդամների հետ միասին հիմնեց անվճար հասարակական հիվանդանոց, որն աշխատում էր 12 տարիների ընթացքում։

«Բարի առողջության ինստիտուտի» հիմնումըԽմբագրել

«Gesundheit» ինստիտուտը ստեղծվում էր որպես էկոլոգիական-բժշկական բնակավայր, որը մատուցում էր անվճար ամբուլատոր, ստացիոնար բժշկական ծառայություններ, և որը ֆինանսավորում էին հիմնադիրները։ Այն տեղակայված էր Արևմտյան Վիրջինիայում` նախատեսված 40 հիվանդանոցային մահճակալի համար և բաց բոլոր ցանկացողների համար[6]: Ինստիտուտի նպատակն էր միավորել ավանդական բժշկական հիվանդանոցային պրակտիկան այլընտրանքային բժշկության հետ. ասեղնաբուժություն, հոմեոպատիա և ուրիշներ։ Կառույցի գործունեությունը բերեց նրան, որ բազմաթիվ ոլորտների գործունեությունը ինտեգրվեց բուժման գործընթացի մեջ` վերածվելով «ամբողջական բժշկության»: Բուժման մեթոդներից են համարվում կատարողական արվեստը, արհեստները, բնության գրկում գտնվելը, գյուղատնտեսությամբ զբաղվելը և զվարճալի միջոցառումները։ Ադամսի հիվանդանոց ամեն տարի ժամանում են կամավորներ, որոնց հավաքագրում են հատուկ վեբ-կայքի միջոցով։ Բնակավայրի հոսպիտալը տեղակայված է կանանց բանտի և նրա հիվանդանոցի հին կառույցներում։

«Gesundheit» բառը գերմաներենից թարգմանած նշանակում է «առողջություն»:

Գործունեության այլ տեսակներԽմբագրել

Բժշկության ոլորտում իր գործունեությունից բացի Ադամսը նաև հանրային արտահայտում է իր քաղաքական հայացքները։ Հատկապես նա իր ցանկությունն է հայտնում վերջ տալ կապիտալիստական համակարգին։ Ադամսը նաև գլխավորում էր հասարակական քարոզարշավը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և հոգեկան առողջության նոր ազատ հանձնաժողովի դեմ, որը ստեղծվել էր նախագահի հրամանով[7]:

Ադամսը նաև հանդես է գալիս MindFreedom International ասոցիացիայի գործունեության պաշտպանության գործում, որը միավորում է 100 բազմաթիվ խմբեր, որոնք միասնական ուժերով քարոզարշավներ են անցկացնում հոգեկան հիվանդների իրենց հիվանդության մասին չհրապարակելու իրավունքի պաշտպանության համար[8]:

Պատչ Ադամսի այցը ՀայաստանԽմբագրել

Ծիծաղով զինված և սիրո հեղափոխության առաքելությամբ տասնօրյա այցով Հայաստանում էր բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի հիմնադիր Պատչ Ադամսը։ Ծաղրածուների խմբի հետ նա այցելեց Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Դիլիջանի մանկատներ և մանկական հիվանդանոցներ, դասախոսություններ կարդաց Երևանի Մ.Հերացու պետական բժշկական համալսարանում և Հայաստանի Ամերիկյան համալսարանում։

  Գեղեցիկ ու սիրող մարդկանց երկիր է Հայաստանը։ Ի տարբերություն շատ զբոսաշրջիկների՝ ես հարյուրավոր հայերի հետ եմ գրկախառնվել։ Բոլորն ինձ ընդունեցին սիրով, տատիկները բարձրաձայն ծիծաղում էին իմ հետ։ Մեր այցելած մանկատներում ես տեսա խնամող ու բարի սրտեր։
- Պ.Ադամս
 

[9]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. «Doctor in a Clown Suit Battles Ills of His Profession»։ New York Times։ դեկտեմբերի 15, 1998 
  4. «Real Patch Adams – Movie True Story»։ Chasingthefrog.com։ հունվարի 2, 2012 
  5. «Alumni News Wakefield High School» (PDF)։ Fall 2008։ էջ 5։ Վերցված է 2009-09-12 
  6. Marsh Jason (Spring 2008)։ «Playing Doctor: An interview with Patch Adams»։ Greater Good Magazine (Berkeley, California: Greater Good Science Center) IV (4)։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 17, 2008-ին։ Վերցված է 2008-12-16 
  7. Heather Woksuch (2007-02-11)։ «Let’s Go Crazy: The Decline in US Mental Health Under Bush» (English)։ mindfreedom.org։ Վերցված է 2014-04-22 
  8. «MindFreedom International launches IAACM»։ Վերցված է 2009-07-17 
  9. Մեդիամաքս լրատվական կայք