Պատմական Վրաստան, վրաց ժաղավրդի պատմական բնակեցման աշխարհագրական հայրենիք։ Երկար դարեր Վրաստանը բաժանված է եղել արևելյան (Վիրք) ու արևմտյան (Կողքիս-Լազիկե) մասերի։ 11-րդ դարում Վրաստանը միավորվել է մեկ թագավորության կազմում և որպես այդպիսին գոյատևել 1008-1490 թվականներին[1]։ Նրա կազմում են եղել Մեծ Հայքի նահանգներից Գուգարքը և Տայքը[2]։

արևելյան ու արևմտյան հատվածների բաժանված Վրաց թագավորությունը (14-րդ դար)

20-րդ դարի առաջին քառորդում հիմնադրվում է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը (1918-1921), որի մեջ է մտնում պատմական Վրաստանի տարածքների մեծ մասը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո նորաստեղծ Վրացական ԽՍՀ կազմից դուրս են մնում Զաքաթալան, Շաքին և ամբողջ Հերեթը (հօգուտ Ադրբեջանական ԽՍՀ), Սոչին ու Հյուսիսային Կովկասի որոշ շրջաններ (հօգուտ Ռուսաստանի ԽՖՍՀ), Տայքը և Կղարջքը (Տաօ-Կլարջեթ՝ հօգուտ Թուրքիայի) և Լոռու հյուսիսը՝ (հօգուտ Հայկական ԽՍՀ-ի)[3]։

21-րդ դարի սկզբին Վրաստանի տարածքից դուրս են մնում Աբխազիան ու Քարթլիի հյուսիսը (Հարավային Օսիա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։