Պատկերուսույց գիրք, մանրանկարչական արվեստի հայկական ուսումնական ձեռնարկ միջին դարերում։ Այս անվանումը Ղևոնդ Ալիշանը Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում պահվող ձեռագրին պայմանականորեն է տվել։ Ձեռագիրը 59 թերթ ունի, որոնցից 25-ը մագաղաթ, իսկ 34-ը թուղթ։ XIII-XV դարերի մանրանկարչական դպրոցի օրինակներ են զետեղված, կարմիր ու կապույտ գծապատկերներով։ Դասակարգված են ըստ ուսուցման կարգի, պարզից բարդ՝ զարդանկարներ, զարդագրեր, սրբապատկերներ և տերունական նկարներ։ Կան գրավոր տեղեկություններ նկարչական արվեստի, նկարների ձևի, գունազարդման տեխնիկայի, լույս ու ստվերի օգտագործման մասին։ Գծանկարի վրա հապավումներով նշված են գույները (ՃՆ - ճնարակ, ԼԶ - լազվարդ, ԿՉ - կանաչ և այլն)։ Պատկերուսույցից օգտվել են շատ ծաղկողներ, այդ թվում Գրիգորիս Ախթամարցին «Ալեքսանդրի վարքը» պատկերազարդելիս։

Պատկերուսույց գիրք
Տեսակձեռագիր
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր59


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 156