Պատկերագիտություն (հին հունարեն εικών՝ նկար և λόγος՝ գիտություն), 20-րդ դարի 20-30-ական թվականներին ծագած արվեստի պատմության հետազոտական ուղղության անվանում, որն ուսումնասիրում է գեղարվեստական ստեղծագործության խորհրդանշական կողմերը՝ լրացնելով պատկերագրությանը[1]։

Չեզարե Ռիպայի «Իկոնոլոգիա» Գրքի տիտղոսաթերթը (1709 թվականի անգլերեն հրատարակություն)

Մեթոդական կողմեր

խմբագրել

Եզրույթն առաջին անգամ կիրառվել է Չեզարե Ռիպայի «Իկոնոլոգիա» (1593) աշխատության մեջ։ 1892 թվականին պատկերագիտական մեթոդիկան հաջողությամբ կիրառել է Ստրասբուրգի գիտնական Աբի Վարբուրգը իր՝ Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» և «Վեներայի թագավորությունը» աշխատանքների վերաբերյալ ատենախոսության մեջ։ Իր պատկերագիտական վերլուծությունն առաջին անգամ ներկայացրել է Հռոմում կայացած արվեստի պատմաբանների տասներորդ միջազգային կոնգրեսի ժամանակ։ Նա նկարագրել է Ֆերարա քաղաքի Սիֆանոյայի պալատում տարվա եղանակները պատկերող որմանկարի վրա կատարած իր աշխատանքը։ Դրա շնորհիվ Վարբուրգը կարողացել է մեկնաբանել այդ որմնանկարի աստղագիտական բովանդակությունը և բարդ սիմվոլիկան։ Պատկերագիտական վերլուծությունը սկսել են լայնորեն կիրառել Վարբուրգ դպրոցի աշակերտները և աշխատակիցները[2]։

Պատկերագիտության հետագա զարգացման գործում մեծ դեր է խաղացել գերմանական ծագում ունեցող ամերիկացի գիտնական Էրվին Պանոֆսկին։ Պանոֆսկին խոսել է կերպարվեստի ստեղծագործությունների և գրական գործերի միջև առկա կապի մասին և նկատել, որ դրանք երբեմն կարող են ուղիղ կապ չունենալ։ Դա խիստ քննադատության է արժանացել ակադեմիական արվեստագետների կողմից։ Նա «ձևի համապատասխանության և խորհրդանշական իմաստի» համապատասխանություն էր փնտրում, ինչի համար օգտագործում էր «գեղարվեստական ինտենցիա» (անգլ.՝ artistic intention) եզրույթը։ Որպես պատկերագիտության վերլուծության մակարդակ՝ Պանոֆսկին առանձնացրել է սկզբնական կամ բնական բովանդակությունը, որը ներառում է փաստացի և էքսպրեսիվ («գեղարվեստական մոտիվների բնագավառ» կազմող), երկրորդական կամ պայմանական բովանդակություն (կերպարների, սյուժեների և այլաբանությունների բնագավառը կազմող) և ներքին նշանակություն («խորհրդանշական իմաստների» բնագավառ)։ Պանոֆսկին պատկերագիտությունը բաժանել է մի քանի մակարդակի՝ առաջնային կամ բնական, բովանդակություն՝ փաստական և արտահայտչական բաղադրիչով, երկրորդական կամ պայմանական, բովանդակություն՝ կերպարները, սյուժեն և այլաբանությունները ներառյալ, և ներքին նշանակություն՝ խորհրդանշական մոտիվներ։

  Դիտարկելով կոմպոզիցիոն մեթոդները, պատկերագիտական նշանակությունը, մոտիվները, կերպարները, սյուժեն և այլաբանությունները՝ մենք քննում ենք նրա այն տարրերը, որոնք Էրիստ Կասսիրերն անվանել է խորհանշական իմաստներ։
- Պանոֆսկի
 

1939 թվականին Պանոֆսկին ստեղծել է գեղարվեստական ստեղծագործություն ներկայացնելու եռաստիճան ծրագիր.

  • նախապատկերագիտական վերլուծություն,
  • պատկերագիտական վերլուծություն,
  • պատկերագիտական մեկնաբանություն։

Ընդ որում, գիտնականը տարբերակել է ստեղծագործության պատկերագիտական վերլուծության երեք մակարդակ.

  • երևութական,
  • կարևոր,
  • վավերագրական։

Պատկերագիտության տեխնիկան կարևոր է արվեստի պատմության ուսումնասիրությունների մեջ՝ որպես գեղարվեստական-պատմական ստեղծագործությունների տարբեր երևույթների վիզուալ ուսումնասիրության կարևոր գործիք։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Roelof van Straten, An Introduction to Iconography: Symbols, Allusions and Meaning in the Visual Arts. Abingdon and New York 1994, p.12.
  2. Klaus von Beyme, "Why is there no Political Science of the Arts?" In Udo J. Hebel and Christoph Wagner, eds., Pictorial Cultures and Political Iconographies: Approaches, Perspectives, Case Studies from Europe and America. Berlin and New York 2011, p.16.

Գրականություն

խմբագրել
  • Либман М. Я. Иконология // Современное искусствознание за рубежом: Очерки / Отв. ред. Б. Р. Виппер, Т. Н. Ливанова. — М.: Наука, 1964. — С. 62—76.
  • Свящ. Стефан Ванеян. Иконология // Православная энциклопедия. — Церковно-научный центр «Православная энциклопедия». — Т. 22. — С. 47-50.