Պատը (ֆիլմ)
«Պատը» (գերմ.՝ Die Wand), 2012 թվականի ավստրիա-գերմանական ֆիլմ-դրամա ֆանտաստիկայի տարրերով, ժամանակակից ռոբինզոնադա՝ նկարահանված ռեժիսոր Յուլիան Պյոլսլերի կողմից։ Ֆիլմի սցենարն ստեղծվել է ավստրիացի գրող Մառլեն Հաուսհոֆերի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերում նկարահանվել է գերմանացի դերասանուհի Մարտինա Գադեկը։
Պատը գերմ.՝ Die Wand | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | դրամա[1][2][3][…], հետապոկալիպսիսյան ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Թեմա | մենություն |
Հիմք | Պատը (վեպ) |
Թվական | փետրվարի 12, 2012[4] և հոկտեմբերի 11, 2012[5] |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Յուլիան Պյոլսլեր[3][6] |
Պրոդյուսեր | Ռայներ Քյոլմել և Վասիլիկի Բլեսեր |
Սցենարի հեղինակ | Յուլիան Պյոլսլեր և Մառլեն Հաուսհոֆեր |
Դերակատարներ | Մարտինա Գեդեկ, Կարլհայնց Հաքլ, Ուլրիկա Բայմփոլդ, Ջուլիա Գշնիցեր, Հանս Մայքլ Ռեբերգ և Վոլֆգանգ Մարիա Բաուեր |
Օպերատոր | Մարտին Գշլախտ, Բերնհարդ Քելլեր, Հելմուտ Պիրնատ և Հանս Սելիկովսկի |
Մոնտաժ | Փեսա Նատալի և Թոմաս Կոլեր |
Նկարահանման վայր | Ավստրիա |
Տևողություն | 108 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատը (այլ կիրառումներ)
Ֆիլմը նկարահանվել է Դախշտայն լեռներում (գերմ.՝ Dachsteingebirge), որ տեղակայված են Ալպերի ավստրիական հատվածում։ Նկարահանումն անցկացվել են 2011 թվականի փետրվարից մինչև 2012 թվականի հունվար մի քանի փուլերով (դրանով է բացատրվում ֆիլմի օպերատորների մեծ քանակը)[7]։
Ֆիլմն Ավստրիայի կողմից ներկայացվել է որպես «Օսկարի» առաջադրման թեկնածու որպես օտարալեզու լավագույն ֆիլմ[8], բայց այն չի ընդգրկվել ինը ֆիլմեր ներառող կարճ ցանկում[9]։
Սյուժե Խմբագրել
Գլխավոր հերոսուհին կին է, որի անունը չի նշվում ֆիլմի ընթացքում։ Գործողություններն սկսվում են գարնանը։ Ծեր ամուսինների (Հյուգո և Լուիզա) հետ նա գնում է ավստրիական լեռներում՝ մեկուսի մի վայրում գտնվող որսորդական տնակ։ Երեկոյան Հյուգոն ու Լուիզան գնում են զբոսնելու հարևան գյուղում, իսկ կինը պառկում է քնելու՝ չսպասելով նրանց վերադարձին։ Առավոտյան նա հայտնաբերում է, որ իր ուղեկիցները չեն վերադարձել, և գնում է նրանց որոնելու։
Գյուղ հասնել նրան չի հաջողվում, որովհետև ճանապարհին նա բախվում է անտեսանելի թափանցիկ պատի, որը նրան բաժանում է արտաքին աշխարհից։ Այն հաղթահարելու բոլոր փորձերն անօգուտ են լինում։ Նա մնում է մենակ Լուխս շան և այլ ընտանի կենդանիների հետ։
Մենակության մեջ նա պայքարում է գոյությունը պահպանելու համար՝ ուտելիք հավաքելով իր և կենդանիների համար, աճեցնում է կարտոֆիլ, փայտ պահեստավորում։ Նա նույնիսկ ստիպված է լինում օգնել ծնող կովին։ Նրա գլխավորն ընկերն ու զրուցակիցը դառնում է շունը։ Անցնում են ամռան ամիսները, վրա է հասնում աշունը։ Սակայն գլխավոր փորձությունը դեռ առջևում է[7][10]։
Թղթի մնացորդների վրա նա սկսում է գրել իր պատմությունը[7][11].
Ֆիլմում արծարծվում են այն հոգեբանական խնդիրները, որոնք ի հայտ են գալիս այն մարդու մոտ, որը հանկարծակի հայտնվել է լիակատար մենակության մեջ, փաստացիորեն մենակ բնության դեմ։ Գործողությունների նկատմամբ հետաքրքրությունը պահվում է սյուժեի անսպասելի շրջադարձերով։ Դրանից բացի, այդ ամենը տեղի է ունենում ալպիական գեղեցիկ բնանկարների ֆոնին[12]։
Դերերում Խմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Մարտինա Գադեկ (Martina Gedeck) | կին (գլխավոր դեր) |
Կարլհայնց Հաքլ (Karlheinz Hackl) | Հյուգո |
Ուլրիկա Բայնփոլդ (Ulrike Beimpold) | Լուիզա |
Վոլֆգանգ Մարիա Բաուեր (Wolfgang Maria Bauer) | տղամարդ |
Յուլյա Գշնիտցեր (Julia Gschnitzer) | քարացած կին |
Հանս-Միխայել Ռեբերգ (Hans-Michael Rehberg) | քարացած տղամարդ |
Լուխս շան դերում նկարահանվել է ռեժիսոր Յուլիան Պյորլսլերի բավարական լեռնային բարակը, որն իրականում նույնպես կոչվել է Լուխս[7]։
Վարձույթ Խմբագրել
Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Գերմանիայում 2012 թվականի փետրվարի 12-ին՝ Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ։ Գերմանիայում ֆիլմի վարձույթն սկսվել է 2012 թվականի հոկտեմբերի 11-ին։
ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունն սկսվել է 2013 թվականի մայիսի 31-ին։
Ռուսաստանում ֆիլմը ցուցադրվել է 2013 թվականի փետրվարի 27-ին՝ «Ավստրիայի նոր կինոն» փառատոնի ընթացքում, որն անցկացվել է Մոսկվայում 2013 թվականի փոտրվարի 27-ից մինչև մարտի 3-ը[12][13]։
Մրցանակներ Խմբագրել
- Բեռլինի 62-րդ միջազգային կինոփառատոնի էկումենյան ժյուրիի «Պանորամա» մրցանակ, Բեռլին, Գերմանիա, 2012 թվականի փետրվար[14][15].
- Deutscher Filmpreis ոսկե մրցանակ ձայնի լավագույն մոնտաժի համար, Գերմանիա, 2013[16].
- Romyverleihung 2013 մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար (Յուլիան Պյոսլեր), Վիեննա, Ավստրիա, 2013 թվականի ապրիլ[17]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ http://www.nytimes.com/2013/05/31/movies/the-wall-directed-by-julian-polsler.html?_r=0
- ↑ http://www.nytimes.com/2013/05/31/movies/the-wall-directed-by-julian-polsler.html
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt1745686/
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Alexandra Seitz։ «Die Jetzt-Zeit-Frau» (HTML) (գերմաներեն)։ Ray Filmmagazin — www.ray-magazin.at։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-16-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ Scott Roxborough։ «Oscars: Austria Goes to 'The Wall' for Foreign-Language Entry» (HTML) (անգլերեն)։ The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com։ Վերցված է 2013-09-04
- ↑ «9 Foreign Language Films Advance in Oscar Race» (HTML) (անգլերեն)։ www.oscars.org։ Վերցված է 2013-12-20
- ↑ Ulrich Greiner։ «Film "Die Wand": Zurück zur Natur» (HTML) (գերմաներեն)։ Die Zeit — www.zeit.de։ Վերցված է 2013-08-23
- ↑ Марлен Хаусхофер Стена / перевод Елены Крепак. — Санкт-Петербург: Фантакт, 1994. — 285 с. — ISBN 978-5-85976-043-5
- ↑ 12,0 12,1 «Автор фильма "Стена" Юлиан Пельслер: "Индивидуализм – как дракон"» (HTML) (ռուսերեն)։ www.m24.ru։ Վերցված է 2013-08-23
- ↑ «Мастер-класс Юлиана Пельслера» (HTML) (ռուսերեն)։ www.moscowfilmschool.ru։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-17-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ «62. Internationale Filmfestspiele Berlin — Die Preise» (PDF) (գերմաներեն)։ www.berlinale.de։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ «Die Wand: Regisseur Julian Roman Pölsler gewinnt den Preis der Ökumenischen Jury» (HTML) (գերմաներեն)։ www.berlinale.de։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-12-ին։ Վերցված է 2013-08-23
- ↑ «Deutsche Filmpreise von 1951 bis heute» (HTML) (գերմաներեն)։ www.deutsche-filmakademie.de։ Վերցված է 2013-08-23(չաշխատող հղում)
- ↑ «ORF gratuliert den Romy-Preisträgern 2013» (HTML) (գերմաներեն)։ kundendienst.orf.at։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-15-ին։ Վերցված է 2013-08-23
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Պատը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Պատը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Հոդվածներ ու արձագանքներ «Պատը» ֆիլմի մասին, www.imdb.com
- Trapped by an Invisible Force, The New York Times — movies.nytimes.com
- Kino & Curriculum: Die Wand Archived 2019-11-18 at the Wayback Machine., www.film-kultur.de