Պատահական ամուսին (անգլ.՝ The Accidental Husband), կինոնկար, ռեժիսոր Գրիֆին Դանի դրամատիկ կատակերգությունը։ Ֆիլմի կարգախոսն է Falling in love… even the expert is confused («Սիրահարվելով` նույնիսկ փորձագետն է կորցնում ինքն իրեն»)։ Ֆիլմի առաջնախաղը կայացել է 2008 թվականի փետրվարի 13-ին։

Պատահական ամուսին
անգլ.՝ The Accidental Husband
Երկիր ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թվական2008 և նոյեմբերի 13, 2008[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳրիֆին Դան[2][3][4][…]
ՊրոդյուսերՈւմա Թուրման, Ջենիֆեր Թոդ և Սյուզան Թոդ
ԴերակատարներՈւմա Թուրման[3][4][5][…], Ջեֆրի Դին Մորգան[3][4][5][…], Քոլին Ֆերթ[3][4][5][…], Իզաբելլա Ռոսսելլինի[3][5], Սեմ Շեփարդ[3][4][5][…], Լինդսի Սլոուն[3][5], Քիր Դուլլի[5], Աջայ Նայդու[3][5], Justina Machado?[3][5], Kristina Klebe?[3][5], Նիկ Սենդոու[5], Մայքլ Մոսլի[6], Բրուկ Ադամս[6], Սարիտա Չոուդհուրի[6], Ջոն Ռոթմեն[6] և Lindsey Kraft?[6]
ՕպերատորՈւիլյամ Ռեքսեր
ԵրաժշտությունԱնդրեա Գուեռա
ՄոնտաժՍյուզի Էլմիգեր
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԿոնեկտիկուտ
ԿինոընկերությունBlumhouse Productions
Տևողություն91 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Էմմա Լոյդը (Ումա Թուրման) ընտանեկան հոգեբան է, ռադիոյի աստղ, նա հիանալի է վարում «Իսկական սեր» զրույց-հանդեսն ուղիղ եթերում։ Ճիշտ է, նրա հիմնական պայմանն իր ունկնդիրների հետ այն չէ, թե ինչպես գտնել իսկական սեր, այլ այն, որ օգնել նրանց հասկանալու, թե այն սերը, որ կա (կամ ենթադրվում է) նրանց մոտ հիմա, իսկական չէ։ Բայց դոկտոր Լոյդի շոուն տարված լսում են տասնյակ հազարավոր մարդիկ ողջ Նյու-Յորքում։

Բայցևայնպես, Նյու-Յորքում կա մարդ, որ խիստ քննադատորեն է վերաբերվում նրան. համեստ հրշեջ Պատրիկ Սալիվանը (Ջեֆրի Դին Մորգան) համոզված է, որ հենց Էմման է խորտակել իր կյանքը։ Սալիվանի հարսնացու Սոֆյան (Ժուստինա Մաչադո) դոկտոր Լոյդի հավատարիմ ունկնդիրն ու երկրպագուն է։ Մի անգամ վերջապես նա զանգահարում է ստուդիա և, զրուցելով Էմմայի հետ ուղիղ եթերում, հանկարծ վճռում է, որ Պատրիկից պետք է բաժանվի։

Կատարվածից ցնցված ու ընկճված Սալիվանն անընդհատ հարց է տալիս ինքն իրեն` կարո՞ղ է, արդյոք, դոկտոր Լոյդը հասկանալ, թե ինչպիսին է զգացողությունը, երբ քո` այդքան մոտ երջանկությունը ջախջախում է բացարձակապես անծանոթ մի մարդ` մի քանի արտահայտությամբ, նույնիսկ չնկատելով այդ։ Ի՞նչ կզգար ու կաներ նա, եթե ինքն ընկներ նման իրադրության մեջ։ Ի դժբախտություն Էմմայի` Պատրիկը մտերիմ է մի ընտանիքի հետ Հնդկաստանից, որը Քուինսում` հենց նրա բնակարանի տակ, ազգային փոքրիկ ռեստորան ուներ։ Այդ ընտանիքում մի փոքրիկ հրաշամանուկ կա, իսկ հնդիկ հաքերները հայտնի են ԱՄՆում ոչ պակաս, քան ռուս հաքերները։

Արդյունքում, երբ Էմման, որը պատրաստվում էր ամուսնանալ իր գրքի հրատարակիչ Ռիչարդ Բրեյթոնի (Քոլին Ֆերթ) հետ (մի իսկական ջենթլմեն` դրական և լուրջ)` ամուսնության գրանցման համար պահանջվող փաստաթղթերը հանձնելու ժամանակ հանկարծ հայտնաբերում է, որ քաղաքապետարանի համակարգիչը տվել է բացարձակապես անսպասելի տեղեկություն։ Պարզվում է, որ դոկտոր Էմմա Լոյդն արդեն ամուսնացած է։ Ավելին` պաշտոնապես նա տիկին Պատրիկ Սալիվանն է` ինչ-որ անհասկանալի հրշեջի կինը։ Եվ, որ ավելի վատ է, այդ հանելուկային սխալն ուղղելու համար հարկավոր էր կատարել մի շարք բյուրոկրատական ձևակերպումներ, ընդ որում` այդ ամենը հնարավոր չէր առանց օրինական ամուսնու անձնական ակտիվ միջնորդության։

Եվ այժմ արդեն նրան անձամբ է պետք պարզաբանել` իսկակա՞ն է, արդյոք, իր սերը…

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Ումա Թուրման Էմմա Լոյդ դոկտոր Էմմա Լոյդ
Քոլին Ֆերթ Ռիչարդ Բրեյթոն Ռիչարդ Բրեյթոն
Ջեֆրի Դին Մորգան Պատրիկ Սալիվան Պատրիկ Սալիվան
Սեմ Շեփարդ Ուիլդեր Ուիլդեր
Լինդսեյ Սլոուն Մերսի Մերսի
Իզաբելլա Ռոսսելլինի Գրետա Բոլենբեքեր Գրետա Բոլենբեքեր
Ժուստինա Մաչադո Սոֆյա Սոֆյա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել