Պավել Սաֆարյան

հայ տնտեսագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Պավել Դանտոնի Սաֆարյան (նոյեմբերի 20, 1958(1958-11-20), Բասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Պավել Սաֆարյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1958(1958-11-20) (65 տարեկան)
ԾննդավայրԲասարգեչարի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ

Կրթություն խմբագրել

Մանկավարժական գործունեությունը խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1980 թվականի աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես տնտեսագետ։
  • 1980-1982 թվականներ - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1982-1990 թվականներ - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես տնտեսագետ, ավագ տնտեսագետ, ապա՝ գիտաշխատող։
  • 1990-1991 թվականներ - ՀՀ նախարարների խորհրդի տնտեսական բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բաժնի տնտեսական խորհրդատու, այնուհետև՝ բաժնի պետ։
  • 1991-1994 թվականներ - ՀՀ նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի տեղակալ։
  • 1994-1997 թվականներ - ՀՀ հարկային պետական տեսչության պետ–նախարար։

ՀՀ հարկային ծառայությունում պաշտոնավարման տարիներին նրա մասնակցությամբ և ղեկավարմամբ հիմք է դրվել անկախ Հայաստանի հարկայինն օրենսդրության և հարկային համակարգի ստեղծմանը։

  • 1997-2001 թվականներ - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
  • 2001-2008 թվականներ - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ։
  • 2008-2016 թվականներ - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։

ՀՀ Ֆինանսների նախարարությունում պաշտոնավարելիս համակարգել է ՀՀ պետական բյուջեի նախագծերի կազման օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացման աշխատանքները։           Ղեկավարել և անմիջական մասնակցություն է ունեցել 1997-2017 թթ. ՀՀ տարեկան բյուջեների մշակման և քննարկման պրոցեսներին։

Նախաձեռնել և համակարգել է պետական ֆինանսների կառավարման բնագավառի մի շարք բարեփոխումներ.

  1. Նրա ղեկավարությամբ ներդրվել է ՀՀ պետական միջինժամկետ ծախսերի ծրագրավորման համակարգը;
  2. 2002-2016 թթ ղեկավարել է ՀՀ միջինժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող մշտապես գործող խորհուրդը։  
  3. 2005թ համակարգել է  Հայաստանում ծրագրային (արդ­յուն­քի վրա հիմնված) բյուջետավորման ներդրման բարեփոխումների աշխատանքները։ Այդ աշխատանքների շնորհիվ սկսած 2019թ. ՀՀ-ում օրենսդրորեն ամբողջական անցում կատարվեց պետական բյուջեի ծրագրային ձևաչափին
  4. Համակարգել է Պետական ծախսերի և Ֆինանսական Հաշվետվողականության զեկույցի պատրաստման աշխատանքային խումբը,որի արդյունքում 2008թ. ՀՀ-ում առաջին անգամ պաշտոնապես իրականացվել է պետական ֆինանսների կառավարման համակարգի գնահատում:Այդ աշխատանքները նույն խմբի կողմից իրականացվեցին նաև 2014 թվականին;
  5. Նրա նախաձեռնությամբ ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության ներքո 2002թ. Ստեղծվել է Հայ-ամերիկյան «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կառավարման խորհր­դի նախագահն է հանդիսացել 2003-2016թթ։
  • 2013թ. 3 տարի ժամկետով ընտրվել և պաշտոնավարել է, որպես Եվրոխորհրդի բյուջետային հանձնաժողովի իսկական անդամ։
  • 2014 թ. նշանակվել է Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ)[1]։
  • 2016-2018 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի գլխավոր խորհրդական։
  • 2018-ից «ԱՎԱԳ ՍՈԼՅՈՒՇՆՍ»  ՍՊԸ, խորհրդատու։
  • 2019-ից Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն։

Պարգևներ խմբագրել

  • Անանիա Շիրակացու մեդալ։
  • ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ոստիկանության մեդալներ։
  • «Ֆրիտյոֆ Նանսենի» հուշամեդալ Ֆրիտյոֆ Նանսենի անվան հիմնադրամի կողմից։

Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։ Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։

Նախորդող
Սուրեն Սահակյան
ՀՀ ԿԱ հարկային պետական տեսչության պետ
Պավել Սաֆարյան

1994—1997
Հաջորդող
Արտաշես Թումանյան

Ծանոթագրություններ խմբագրել