Պավել Պավել (չեխ․՝ Pavel Pavel, մարտի 11, 1957(1957-03-11)[1][2], Ստրակոնիցե[1][3]), չեխ ինժեներ, փորձարար-հնագետ, Զատկի կղզու հետազոտող։

Պավել Պավել
չեխ․՝ Pavel Pavel
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1957(1957-03-11)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրՍտրակոնիցե[1][3]
Քաղաքացիություն Չեխիա և  Չեխոսլովակիա
Մայրենի լեզուչեխերեն
ԿրթությունFaculty of Electrical Engineering?
Մասնագիտությունճարտարագետ, հնագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններSouth Bohemian Region Assembly member?, South Bohemian Region Assembly member?, Q108899843?, Q108899843?, member of a Czech municipal council? և deputy mayor of a place in the Czech Republic?
ԿուսակցությունՔաղաքացիական դեմոկրատական կուսակցություն և Jihočeši 2012?
 Pavel Pavel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1957 թվականին Ստրակոնիցեում։ Ավարտել է Պլզենի համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Մեծ ճանաչում է ձեռք բերել այն բանից հետո, երբ բացահայտել է եղանակը, որով Զատկի կղզու բնակիչները տեղաշարժել են քարե հսկայական արձանները` մոաիները։ 1982 թվականին Պավելը նման փորձ է կատարել Չեխիայի հարավում։ 1986 թվականին նորվեգացի նշանավոր հետազոտող Թուր Հեյերդալի հետ կրկնել է իր այդ փորձը հենց կղզում ` ապացուցելով նախկինում առաջ քաշած վարկածը[4]։

Պավելի ենթադրությամբ քանդակները տեղափոխել են կանգնած` ճոճելով ու շրջելով դրանք ոտքից ոտք։ Այդպես հնարավոր է եղել փոքրաթիվ մարդկանցով տեղարժել հսկայական քանդակները։ Չեխիայի հարավում գտնվող Ստրակոնիցե քաղաքի իր տանը Պավելը պատրաստել է տվել 12 տ կշռող քանդակի մանրակերտը և բարեհաջող կատարելով փորձը` հաստատել է իր վարկածը։ Դրանից հետո Թուր Հեյերդալը նրան հրավիրել է իր արշավախումբ, որի կազմում Պավելը հայտնվել է Զատկի կղզում։ Այստեղ գիտափորձը կրկնել են արդեն 6.5 մ բարձրությամբ և 10 տ քաշով բնօրինակ քանդակով։ Քանդակը «քայլել» է 17 բնիկների օգնությամբ։

Թուր Հեյերդալի մահից հետո Պավել Պավելը կազմակերպել է մի քանի գիտարշավ Զատկի կղզի` շարունակելով կղզու մշակութային ժառանգության ուսումնասիրությունը։ Օգտագործելով համանման աշխատանքների կազմակերպման իր հմտությունները` նա եզրակացրել է, որ, օրինակ` Բաալբեկի 800 տոննայանոց քարերը ամենահասարակ տեխնոլոգիայով տեղափոխելու համար կպահանջվի 158 մարդու աշխատանք։

1989 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո Պավելը` որպես Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության անդամ, փորձել է զբաղվել քաղաքական գործունեությամբ` երկու անգամ առաջադրելով իր թեկնածությունը Չեխիայի Հանրապետության Սենատի ընտրություններում, սակայն երկու դեպքում էլ պարտություն է կրել 2002 թվականին սոցիալ-դեմոկրատ Պավել Ռիշետսկուց, 2003 թվականին՝ քրիստոնյա դեմոկրատ Յոզեֆ Կալբաչից։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Պավել» հոդվածին։