Պավել Շեստակով
Պավել Ալեքսանդրովիչ Շեստակով (ռուս.՝ Павел Александрович Шестаков, մարտի 21, 1932, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 29, 2000, Դոնի Ռոստով, Ռուսաստան), ռուս գրող[1]։ Խորհրդային հոգեբանական դետեկտիվի հիմնադիրներից։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1971)։
Պավել Շեստակով | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1932 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 29, 2000 (68 տարեկան) |
Վախճանի վայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Ժանրեր | դետեկտիվ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելՊավել Շեստակովը ծնվել և կյանքի մեծ մասն ապրել է Դոնի Ռոստով քաղաքում։ Հայրենական մեծ պատերազմի և տարհանման պատճառով սովորել է բազմաթիվ դպրոցներում։ 1954 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Պերվոմայսկում (Ուկրաինա) աշխատել է որպես դպրոցի ուսուցիչ, այնուհետև վերադարձել է Ռոստով, եղել Ռոստովի տարածաշրջանային տեղական թանգարանի աշխատակից, Ռոստովի գրքի հրատարակչության և Դոն ամսագրի գրական խմբագիր։ 1970-1982 թվականներին եղել է Ռոստովի մարզի «Լիտերատուրնայա գազետայի» սեփական թղթակից։
1966 թվականին «Ուրալ» (Սվերդլովսկ) ամսագրում լույս է տեսել Շեստակովի դետեկտիվ ժանրում առաջին «Լաբիրինթոսի միջով» վիպակը։ «Ուրալ» ամսագիրը առանձնահատուկ տեղ է ունեցել Շեստակովի գրական ճակատագրում։ Նրա աշխատությունների մեծ մասն առաջին անգամ տպագրվել են այս ամսագրում։ «Լաբիրինթոսի միջով» պատմվածքը ուշադրության է արժանացել սյուժեի ինքնատիպությամբ և գլխավոր հերոսի` տեսուչ Իգոր Նիկոլաևիչ Մազինի կերպարով։ Նրա անունով Շեստակովի հետագա գործերը կազմում են «մազինսկու ցիկլը»։ Դրանք են՝ «Վախ բարձունքից», «Խաղ բոլորի դեմ», «Վաղեմի պատմություն», «Տեսուչի զեկույցը», «Կանգառ», «Գանձ», «Ավազակաբույն» և այլն։
1971 թվականին Շեստակովը դարձել է ԽՍՀՄ Գրողների միության (1991 թվականից՝ Ռուսաստանի գրողների միություն) անդամ։
Շեստակովի ստեղծագործություններ։ Առաջին հրապարակումներ
խմբագրելԻգոր Մազինի մասին ստեղծագործություններ
խմբագրել- Через лабиринт, Ростовское книжное издательство, 1967.
- Страх высоты, Ростовское книжное издательство, 1969.
- Игра против всех, Ростовское книжное издательство, 1970.
- Три дня в Дагезане, в кн.: П. Шестаков, Через лабиринт, М., Молодая гвардия, 1971.
- Давняя история, в кн.: П. Шестаков, Давняя история. Страх высоты, Ростовское книжное издательство, 1972.
- Рапорт инспектора, Ростовское книжное издательство, 1975.
- Остановка, М., Молодая гвардия, 1987.
- Он был прав, в кн.: П. Шестаков, Остановка, М., Молодая гвардия, 1987.
- Клад, в кн.: П. Шестаков, Игра против всех, М., Квадрат, 1994.
- Вертеп, М., Эксмо, 1995.
- Смерть в ассортименте, М., Омега, 2004.
Այլ ստեղծագործություններ
խմբագրել- Взрыв, Ростовское книжное издательство, 1979.
- Омут, Ростовское книжное издательство, 1986.
- Туда и обратно, в кн.: П. Шестаков, Взрыв. Страх высоты. Туда и обратно, Ростов-на-Дону, Редакция журнала «Дон», 1990.
- Дождь-городок, Ростовское книжное издательство, 1981.
- Всего четверть века, Ростов-на-Дону, Донской писатель, 2012.
- Самозванец, Ростовское книжное издательство, 1990.
- Между днем и ночью. Размышления о Гоголе, М., Контакт-культура, 2010.
- Иуда из Кариота, Дон, 2001, № 5 — 6.
Գրողի և նրա ստեղծագործությունների մասին
խմբագրել- А. Ваксберг, «Страх глубины», Искусство кино, 1977, № 3.
- Ф. Чапчахов, Время и слово, М., Современник, 1979.
- А. Адамов, Мой любимый жанр — детектив, М., Советский писатель, 1980.
- Е. Джичоева, «Не только детектив», Дон, 1982, № 3
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ШЕСТАКОВ Павел Александрович(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Литературный Энциклопедический Словарь Արխիվացված 2017-08-06 Wayback Machine, М., Советская Энциклопедия, 1987.
- Павел Шестаков на сайте Ростовского регионального отделения Союза российских писателей
- Н. Скребов, «Он был прав», Донской временник, Ростов-на-Дону, 2002.
- Е. Джичоева, «Вспоминать и жить». К 75-летию Павла Шестакова Արխիվացված 2016-03-18 Wayback Machine, Ковчег, № 12, 2007. (Две беседы с Павлом Шестаковым.)
- Леонид Словин. Страх высоты Павел Шестаков